AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (31.05.-05.06.2025թ.)

Երևան քաղաքում՝

Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին, 5-ի գիշերը  սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո, 5-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 31-ի ցերեկը,  հունիսի 1-ի,  2-ի և 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 1-ին,  2-ին և 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ին կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ին նույնքան կնվազի։