AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (23-28.04.2025թ.)

Երևան քաղաքում՝

Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը և առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 23-ին և 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի ապրիլի 24-ի   բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        32.2°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             -2.2°C (1993թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       13.5°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին