AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (20 -25.03.2025թ.)

Երևան քաղաքում՝

Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 20-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝   15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի մարտի 21-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան       20.0°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա            -8.5°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       6.6°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին