AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19 - 24.01.2025թ.)

Երևան քաղաքում՝

Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Հանրապետության ողջ տարածքում 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։  Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։