Ի աջակցություն թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների ստեղծման, աղբավայրերի ներկա վիճակի ուսումնասիրման, ինչպես նաև այնտեղ կուտակվող աղբի ծավալների վերաբերյալ տեղեկություն հավաքագրելու նպատակով կատարվել են հետազոտություններ.
Արմավիր, Քասախ,, Սպիտակ,Ջրվեժ, Էջմիածին, Գառնի, Բյուրեղավան, Եղվարդ, Մեծամոր, Աբովյան, Ալավերդի, համայնքներում:
Արմավիր համայնք
Աղբավայրը գտնվում է քաղաքի կենտրոնից 2-4 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 8 հա տարածք։ Աղբավայրում տարեկան տեղադրվում է 33․080մ3 կենցաղային թափոն։ Արմավիր համայնքի աղբահանությունը իրականացվում է «Արմավիրի բարեկարգում» տնտեսության կողմից, ամեն օր հաճախականությամբ 3 հատ Կամազ Կ․Օ․, 2 հատ Զիլ ինքնաթափ և 3 հատ տրակտոր կցորդիչով մակնիշի մեքենաներով։ Արմավիր համայնքի վարչական տարածքում գտնվող աղբավայրի հողհատկացման որոշումը կայացվել է Կառավարության կողմից 11․02․2010 թվականին N 102-Ն որոշմամբ։ Աղբահանության սակագինը մեկ շնչի համար ներկայումս կազմում է 100 դրամ, որը Արմավիր համայնքում հավաքագրվում է 95-100%։ Աղբավայրում հարկ եղած ժամանակ կատարվում են հողածածկման աշխատանքներ, ինչպես նաև հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ համայնքին պատկանող ջրցանի օգնությամբ։ Աղբավայրը ունի պահակակետ և պահակ։ Աղբավայրը ցանկապատված չէ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում։ Աղբավայրում առկա էին նախկինում տեղի ունեցած այրման հետքեր, սակայն այրման օջախներ չկաին։
Քասախ համայնք
Աղբավայրը գտնվում է Քասախ համայնքի վարչական տարածքում՝ կենտրոնից 5-6 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 1․5 հա տարածք։ Աղբավայրում տեղադրվում է նաև հարակից Վահագնի համայնքի կողմից առաջացված կենցաղային թափոնները՝ տարեկան կազմում է մոտ 600տ։ Աղբավայրի հողահատկացման որոշումը կայացվել է Կառավարության կողմից 11-07-Ն որոշմամբ։ Քասախ համայնքի աղբահանությունը իրականացվում է համայնքի «Կոմունալ» բաժնի կողմից, շաբաթը 6 օր հաճախականությամբ, 1 հատ Զիլ ինքնաթափ տրակտորի օգնությամբ։ Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 150 դրամ, որը հավաքագրվում է մոտ 60-70%-ով։ Քասախ համայնքի բնակչության թիվը կազմում է 6200 մարդ։ Աղբավայրում հարկ եզած ժամանակ իրականացվում են հողածածկման աշխատանքներ՝ համայնքին պատկանող թրթուրավոր տրակտորի օգնությամբ։ Աղբավայրը ցանկապատված չէ, չունի պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում։ Աղբավայրում առկա էին այրման բազմաթիվ օջախներ և նախկինում տեղի ունեցած այրման հետքեր։
Սպիտակ համայնք
Աղբավայրը գտնվում է Սպիտակ համայնքի վառչական տարացքում քաղաքից 4 կմ հեռավորության վրա։ Աղբավայրի հողհատկացման որոշումը կայացվել է Հ․Հ․ կառավարության կողմից 01․06․2006թ․ թիվ 1045-Ն որոշմամբ։ Սպիտակ խոշոռացված համայնքում բնակվում է 41000 մարդ, որոնք տարեկան առաջացնում են մոտ 17․221մ2 կենցաղային թափոն։ Աղբավայրը զբաղեցնում է 3․98856 հա տարածք։ Սպիտակ խոշոռացված համայնքի աղբահանությունը իրականացվում է «Նարինե» ՍՊԸ-ի և «Մինասիկ Ոսկանյան» ԱՁ-ի կողմից Սպիտակ քաղաքում ամեն օր հաճախականությամբ, իսկ հարակից 20 գյուղերը շաբաթը մեկ հաճախականությամբ, 4 հատ Զիլ մակնիշի տեխնիկաների օգնությամբ։ Սպիտակ համայնքի աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 150 դրամ, որը հավաքագրվում է 80-90%-ով։ Աղբավայրում ամիսը երկու անգամ կատարվում են հողածածկման աշխատանքներ։ Աղբավայրը ցանկապատված չէ, չունի պահակակետ, չունի ջրամատակարարում և հոսանք։ Աղբավայրում առկա էր բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր։
Ջրվեժ համայնք
Աղբավայրը գտնվում է Ջրվեժ համայնքից 4-5 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 3 հա տարածք։ Աղբավայրի հողհատկացման որոշումը կայացվել է կառավարության կողմից, 2005թ․ հունիսի 21-ին N-1265-Ն որոշմամբ։ Ջրվեժ համայնքում բնակվում է մոտ 10000 մարդ, որոնց կողմից տարեկան կտրվածքով առաջացրած 10000-12000մ3 կենցաղային թափոնները հավաքվում և տեղափոխվում են աղբավայր։ Ջրվեժ համայնքի աղբահանությունը իրականացվում է Ջրվեժի «Համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից՝ ամեն օր հաճախականությամբ, 3 հատ Կամազ Կ․Օ․ տեխնիկայի օքնությամբ։ Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը հավաքագրվում է մոտ 70%-ով։ Աղբավայրում ամեն շաբաթ կատարվում են հողածածկման աշխատանքներ, իսկ հրդեհների ժամանակ դիմում են ԱԻՆ փրկարարական ծառայությանը։ Աղբավայրը ցանկապատված չէ, չունի պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում։ Աղբավայրում առկա էր բաց այրում և նախկինում տեղի ունեցած այրման բազմաթիվ հետքեր։
Էջմիածին համայնք
Աղբավայրը գտնվում է Էջմիածին քաղաքի վարչական տարածքում քաղաքից 7․5 կմ հեռավորության վրա։ Աղբավայրը չունի հողհատկացման որոշում և գործում է Սովետական Միության ժամանակից։ Էջմիածին համայնքում բնակվում է 35000 մարդ, որոնց կենսագործունեության արդյունքում առաջացած տարեկան մոտ 10000 տոննա կենցաղային թափոն հավաքվում և տեղափոխվում է աղբավայր։ Աղբավայրը զբաղեցնում է 7 հա տարածք։ Էջմիածին համայնքի աղբահանությունը իրականացվում է «Էջմիածնի բնակարանային կոմունալ վարչության» կողմից, ամեն օր հաճախականությամբ, 8 հատ Զիլ ինքնաթափի և 4 հատ Կ․Օ․ տեխնիկայի օգնությամբ։ Էջմիածին համայնքի աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը հաջողվում է հավաքագրել 80-85%-ով։ Աղբավայրում հարկ եղած ժամանակ կատարվում են հողածածկման աշխատանքներ և հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ՝ համայնքին պատկանող ջրցան մեքենաի օքնությամբ։ Աղբավայրը ցանկապատված չէ, չունի պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում։ Աղբավայրում առկա էին բաց այրման մազմաթիվ օջախներ և նախկինում տեղի ունեցած այրման հետքեր։
Գառնի համայնք
Աղբավայրը գտնվում է Գառնի համայնքի վարչական տարածքում՝ քաղաքից 2 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 7000մ2 տարածք։ Գառնի համայնքում բնակվում է 8000 մարդ, որոնք օրեկան առաջացնում են 3-4 տ կոշտ կենցաղային թափոններ։ Աղբավայրի հողհատկացման որոշումը կայացվել է կառավարության կողմից, 2008թ․ դեկտեմբերի 27-ին N-1596-որոշմամբ։ Գառնի համայնքի աղբահանությունը իրականացվում է Գառնու «Աղբահանություն և կանաչապատում» ՀՈԱԿ-ի կողմից՝ ամեն օր հաճախականությամբ, 1 հատ Զիլ և 1 հատ Գազ-53 հատուկ աղբատար տեխնիկաների օքնությամբ։ Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 150 դրամ, որը հավաքագրվում է մոտ 70%-ով։ Աղբավայրում տարին 4 անգամ կատարվում են հողածածկման աշխատանքներ՝ վարձակալվող տեխնիկայի օգնությամբ, իսկ հրդեհների ժամանակ դիմում են ԱԻՆ փրկարարական ծառայությանը։ Աղբավայրը ցանկապատված չէ, չունի պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում։ Աղբավայրում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր։
Բյուրեղավան համայնք
Աղբավայրը գտնվում է Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում՝ քաղաքից 3 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 4 հա տարածք։ Աղբավայրը չունի հողհատկացման որոշում։ Բյուրեղավան համայնքում բնակվում է 11000 մարդ, որոնց տարեկան կտրվածքով առաջացրած մոտ 280տ․ կենցաղային թափոն հավաքվում և տեղափոխվում է աղբավայր։ Բյուրեղավան համայնքի աղբահանությունը իրականացվում է Բյուրեղավանի «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի կողմից՝ ամեն օր հաճախականությամբ, 1 հատ Զիլ հատուկ աղբատար և 2 հատ Զիլ բեռնատար, տեխնիկաների օքնությամբ։ Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, իսկ իրավաբանական անձանց համար 1մ2 տարածքի դիմաց գանձվող արժեքը կազմում է 100դ։ Աղբավայրում ամիսը մեկ անգամ հաճախականությամբ կատարվում են հողածածկման աշխատանքներ՝ վարձակալված տեխնիկայի օգնությամբ, իսկ հրդեհների ժամանակ դիմում են ԱԻՆ փրկարարական ծառայությանը։ Աղբավայրը ցանկապատված չէ, չունի պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում։ Աղբավայրում առկա էին այրման բազմաթիվ օջախներ և նախկինում տեղի ունեցած այրման հետքեր։
Եղվարդ համայնք
Աղբավայրը գտնվում է Եղվարդ համայնքի վարչական տարածքում՝ կենտրոնից 3-4 կմ հեռավորության վրա, և զբաղեցնում է 3․1 հա տարածք։ Աղբավայրը չունի հողհատկացման որոշում և գործում է Սովետական Միյության ժամանակից։ Բացի Եղվարդ համայնքից, աղբավայրում տեղադրվում է նաև հարակից 6 գյուղերի կողմից առաջացված կենցաղային թափոնները, որը տարեկան կտրվածքով կազմում է 1200տ։ Եղվարդ համայնքի և 6 հարակից գյուղերի բնակչության թիվը կազմում է մոտ 39000 մարդ։ Եղվարդ համայնքի աղբահանությունը իրականացվում է համայնքի «Բարեկարգում և բնակֆոնդ» ՀՈԱԿ-ի կողմից, ամեն օր հաճախականությամբ, 3 հատ Կամազ ինքնաթափ, 1 հատ Զիլ հատուկ աղբատար, 2 հատ Զիլ ինքնաթափ և 2 հատ տրակտորի միջոցով։ Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը հավաքագրվում է մոտ 60-70%-ով։ Աղբավայրում ամսեկան 4 անգամ իրականացվում են հողածացկման աշխատանքներ՝ համայնքին պատկանող թրթուրավոր տրակտորի օգնությամբ։ Աղբավայրը ցանկապատված չէ, չունի պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում։ Աղբավայրում առկա էին այրման բազմաթիվ օջախներ և նախկինում տեղի ունեցած այրման բազմաթիվ հետքեր։
Մեծամոր համայնք
Աղբավայրը գտնվում է Մեծամոր քաղաքից 5 կմ հեռավորության վրա, Մայիսյան գյուղի վարչական տարածքում և զբաղեցնում է 6 հա տարածք։ Աղբավայրի հողհատկացման որոշում չկա, տարածքը պայմանագրով վարձակալվել է և թափոնները տեղադրվում են այդ վայրում։ Մեծամոր համայնքի բնակչությունը կազմում է մոտ 12000 մարդ, որոնց կողմից տարեկան կտրվածքով առաջացրած մոտ 600մ3 կենցաղային թափոնները հավաքվում և տեղադրվում են աղբավայրում։ Մեծամոր համայնքի աղբահանությունը իրականացվում է «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, շաբաթը 5 օր հաճախականությամբ, 1 հատ Գազ 53 և 1 հատ Զիլ աղբատար մեքենաների օգնությամբ։ Աղբավայրում հարկ եղած ժամանակ կատարվում են հողածածկման աշխատանքներ, համայնքի տեխնիկայի օգնությամբ։ Կատարվում են նաև հակահրդեհային կանղարգելիչ միջոցառումներ, ըստ պահանջի։ Աղբավայրը ցանկապատված չէ, չունի պահակակետ, չունի ջրամատակարարում և հոսանք։ Այցելության պահին աղբավայրում առկա էին բաց այրման բազմաթիվ օջախներ և նախկինում տեղի ունեցած այրման հետքեր։
Աբովյան համայնք
Աղբավայրը գտնվում է Աբովյան քաղաքից 6 կմ հեռավորության վրա՝ Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքում։ Աղբավայրը չունի հողհատկացման որոշում և գործում է Սովետական Միության ժամանակից։ Աբովյան համայնքում բնակվում է մոտ 54500 մարդ, որոնց կողմից տարեկան կտրվածքով առաջացրած մոտ 540 տ կենցաղային թափոններ հավաքվում և տեղափոխվում են աղբավայր։ Աղբավայրը զբաղեցնում է 6 հա տարածք։ Աբովյան համայնքի աղբահանությունը իրականացվում է «Աբովյան համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից, ամեն օր հաճախականությամբ, 2 հատ հատուկ աղբատար, 3 հատ Զիլ 130 ինքնաթափ, 5 հատ Զիլ աղբատար և 1 հատ Կամազ Կ․Օ․ տեխնիկայի օգնությամբ։ Աբովյան համայնքի աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 250 դրամ, որը հավաքագրվում է 100%-ով։ Աղբավայրում ամսեկան 4 անգամ իրականացվում են հողածածկման աշխատանքներ և հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ՝ համայնքին պատկանող ջրցան մեքենաի օքնությամբ։ Աղբավայրը ցանկապատված չէ, չունի պահակակետ, չունի ջրամատակարարում և էլէկտրամատակարարում։ Աղբավայրում առկա էին այրման բազմաթիվ օջախներ և նախկինում տեղի ունեցած այրման հետքեր։
Ալավերդի համայնք
Աղբավայրը գտնվում է Ալավերդի համայնքի վարչական տարածքում, քաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Աղբավայրի հողհատկացման որոշումը կայացվել է կառավարության կողմից, N1585-Ն որոշմամբ։ Ալավերդի համայնքում բնակվում է մոտ 17500 մարդ, որոնց կողմից տարեկան կտրվածքով առաջացրած մոտ 1070 տոննա կենցաղային թափոնները հավաքվում և տեղափոխվում են աղբավայր։ Աղբավայրը զբաղեցնում է 4․6 հա տարածք։ Աբովյան համայնքի աղբահանությունը իրականացվում է «Ալավերդի համայնքի կոմունալ տնտեսություն» - ՀՈԱԿ-ի կողմից, ամեն օր հաճախականությամբ, 2 հատ ՄԱԶ աղբատար և 1 հատ կամազ աղբատար տեխնիկաների օգնությամբ։ Ալավերդի համայնքի աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 150 դրամ։ Աղբավայրում հարկ եղած ժամանակ իրականացվում են հողածածկման աշխատանքներ համայնքին պատկանող Դ․Տ․-175 տեխնիկայի օգնությամբ։ Աղբավայրը ցանկապատված չէ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում։ Աղբավայրը ունի պահակակետ և պահակ։ Աղբավայրում բացակայում էին բաց այրման օջախները, ինչպես նաև նախկինում տեղի ունեցած այրման հետքերը։