AM RU EN

Աղբավայրերի ուսումնասիրություն 2018թ․

Ի աջակցություն թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների ստեղծման, աղբավայրերի ներկա վիճակի ուսումնասիրման, ինչպես նաև այնտեղ կուտակվող աղբի ծավալների վերաբերյալ տեղեկություն հավաքագրելու նպատակով կատարվել են հետազոտություններ․
Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ և Տաշիր համայնքներում, Տավուշի մարզի Դիլիջան, քաղաքում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Կոտայքի մարզի Աբովյան, Բյուրեղավան, Եղվարդ քաղաքներում

Վանաձոր համայնք

Վանաձոր համայնքի աղբավայրը գտնվում է քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Բնակչությունը (80000 մարդ) գոյացնում է մոտ 25000 տոննա աղբ: Վանաձոր համայնքի գոյացված աղբը տեղադրվում է Արջուտ գյուղի հարակից տարածքում: Աղբավայրի հատ¬կացման որոշում չկա: Աղբավայրը չունի պարիսպ, պահակակետ, ջրամատակա¬րարում, էլեկ¬տրա¬մատակարարում: Աղբա¬վայ¬րում կա¬տար¬վում են հողածածկման աշխատանք¬ներ հարկ եղած ժամանակ՝ վարձու տեխնիկայի կիրառմամբ: Աղբավայրում չեն կատարվում հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ, առկա են բազմաթիվ այրման օջախներ, ինչպես նաև նախկինում այրման հետքեր: Փողոցների աղբահանությունն իրականացվում է ամեն օր, սեփական տների հատվածում՝ շաբաթական մեկ անգամ: Վանաձոր համայնքի աղբահանության արժեքը մեկ անձի համար կազմում է 200 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 80-90%-ով:

 

Ստեփանավան համայնք 

Ստեփանավան համայնքի աղբավայրը գտնվում է Ստեփանավան քաղաքից 0.4-1.5 կմ հեռավորության վրա: Բնակչութ¬յունը (21000 մարդ) գոյացնում են 2000 տոննա տարեկան աղբ: Աղբավայրը գործում է 1930 թվականից, որի հատկացման հետ կապված որոշում չկա: Այն զբաղեցնում է 2.25 հա տարածք: Աղբավայրը չունի պարիսպ, պահակակետ, ջրամատակա¬րա¬րում, էլեկ¬տրա¬մա¬տա¬կարարում: Աղբա¬վայ-րում չեն կատարվում հողածածկման աշ¬խա¬տանքներ, քանի որ աղբը լցվում է անդունդը: Աղբավայրում կատարվում են հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ՝ հարկ եղած ժամանակ՝ համայնքին պատկանող ջրցան մեքենայով: Առկա են բազմաթիվ այրման օջախներ, ինչպես նաև նախկինում այրման հետքեր: Ստեփանավան քաղաքի աղբահանությունն իրականացվում է համայնքի կոմունալ բաժինը՝ ամեն օր: Ստեփանավան համայնքի աղբահանության արժեքը մեկ անձի համար կազմում է 200 դրամ, որը գանձվում է 100%-ով:

 

Սպիտակ համայնք

Սպիտակ համայնքի աղբավահրը գտնվում է քաղաքից 2-3 կմ հեռավորութ¬յան վրա: Սպիտակ համայնքի բնակչութ¬յունը (17100 մարդ) գոյացնում է 11000 տոննա տարեկան աղբ: Աղբավայրի հատկաց¬ման որոշումը կայացվել է ՀՀ կառա¬վա¬րության 1054-Ն որոշմամբ: Աղ¬բա¬վայ¬րը զբաղեցնում է մոտ 3988մ2 տարածք: Աղբա¬վայ¬րը չունի պարիսպ, պահակա¬կետ, ջրամատակարարում, էլեկտրա¬մա¬տակարարում: Աղբավայրում կատարվում են հողա¬ծածկ¬ման աշխատանքներ ամսեկան մեկ անգամ հաճախականությամբ: Աղբավայրում կատարվում են հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ՝ հարկ եղած ժամանակ: Առկա են բազմաթիվ այրման օջախներ, ինչպես նաև նախկինում այրման հետքեր: Աղբահանությունն իրականացվում է ամեն օր: Սպիտակ համայնքի աղբահանության արժեքը մեկ անձի համար կազմում է 150 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 95%-ով:

 

Տաշիր համայնք 

Տաշիր համայնքի աղբավայրը գտնվում է Տաշիր քաղաքից 3-7 կմ հեռավո-րության վրա և զբաղեցնում 4.5 հա տա¬րածք: Բնակչությունը (15000 մարդ) գոյացնում է 3200 տոննա տարեկան աղբ: Աղբը տեղադրվում է ավագանու 71Ա որոշ¬մամբ հատկացված աղբավայրում: Աղբա¬վայ¬րը չունի պարիսպ, պահակակետ, ջրա¬մատա-կարարում, էլեկ¬տրա¬մա¬տակարա¬րում: Աղբավայրում կա¬տար¬¬վում են հողածածկման աշխա¬տանք¬ներ տարեկան երկու անգամ հաճախա¬կանությամբ: Աղ¬բա¬վայ¬րում կատարվում են հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ՝ հարկ եղած ժամանակ՝ համայնքին պատկանող ջրցան մեքենայով: Առկա են բազմաթիվ այրման օջախներ, ինչպես նաև նախկինում այրման հետքեր: Տաշիր քաղաքի աղբահանությունն իրականացվում է ամեն օր: Տաշիր համայնքի աղբահանության արժեքը մեկ անձի համար կազմում է 150 դրամ, որը մինչ համայնքի մեծացումը հաջողվում էր գանձել 100%-ով, իսկ համայնքի մեծացումից հետո՝ 60-70%:

 

Դիլիջան քաղաք

Աղբավայրը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա, և զբաղեցնում է 3.3 հա տարածք (Դիլիջանի համայնքի ավագանու 26 օգօստոս 2016թ. թիվ 91-Ա որոշմամբ): Դիլիջան քաղաքի աղբավայրում տեղադրվում է նաև հարակից համայնքների գոյացրած աղբը: Աղբավայրում օրական տեղադրվում է 60 մ3 աղբ: Աղբավայրը չունի պարիսպ, չունի պահակակետ, ինչպես նաև չունի ջրի և էլեկտրաէնէրգիայի մատակարարում: Աղբավայրում առկա են բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Դիլիջան քաղաքի կոմունալ բաժնի կողմից կատարվում են հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ հողածածկման տեսքով՝ շաբաթական երկու անգամ: Դիլիջան քաղաքում աղբահանությունը իրականացվում է ամենօրյա հաճախականությամբ կոմունալ ծառայության կողմից՝ աղբատար մեքենաներով, իսկ աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 100 դրամ, որը հաջողվում է գանձել 80-90%:

Հետազոտված աղբավայրերի հարակից հողային ծածկույթում ՀՔՑՀ իզոմերների կոնցենտրացիաները չեն գերազանցում հողում սահմանված նորմատիվային արժեք-ները, բացառությամբ նոր աղբավայրի հարավ-արևմտյան և լեռան լանջի ստորին հատվածներից, որտեղ ՀՔՑՀ գումարային կոնցենտրացիաները գերազանցում են նորմերը։ Դիլիջան քաղաքի նոր աղբավայրը ավելի աղտոտված է ՀՔՑՀ իզոմերներով, քան հինը։ Պեստիցիդային բնույթի ԿՕԱ-ներով աղտոտվածության հիմնական մասն ընկնում է ԴԴՏ-ի իզոմերներին և մետաբոլիտներին։ Ընդ որում, ԴԴՏ-ի իզոմերների և մետաբոլիտների հայտնաբերման հաճախականությունը երկու աղբավայրերում էլ հասնում է 100%, իսկ նրանց հայտնաբերված գումարային կոնցենտրացիաները երբեմն գերազանցում են համապատասխան նորմերը 7–8 անգամ։ Պեստիցիդների դեպքում նույնպես նկատվում է նույն միտումը` նոր աղբավայրի աղտոտվածության աստիճանը ավելի բարձր է, քան հին աղբավայրինը։ Այլ պեստիցիդային ԿՕԱ-ների ազդող նյութերը, ինչպիսիք են ՀՔԲ, հեպտաքլորը, ՀՔԷ-Ա, ՀՔԷ-Բ, էնդոսուլֆանի իզոմերները, ալդրինը, միրեքսը կամ չեն հայտնաբերվում կամ հայտնաբերվում են ոչ էական քանակներով։ Դիլդրինի և էնդրինի դեպքում պատկերն այլ է. նրանց նորմերը հողում չափազանց ցածր են (դիլդրին՝ 0.0005մկգ/կգ, էնդրին՝ 0.001մկգ/կգ), և նույնիսկ հայտնաբերված ցածր կոնցենտրացիաները (3-13 մկգ/կգ) արդեն իսկ գերազանցում են նորմերը։ Նոր և հին աղբավայրերի հողերում ՊՔԲ-ի գումարային կոնցենտրացիան գերազանցում է նորմը (60մկգ/կգ) 3–13 անգամ:
Ուսումնասիրված ԿՕԱ-ների գումարային կոնցենտրացիաների նշանակալի արժեքների հայտնաբերումը հիմք են ծառայում դիտարկելու աղբավայրերը որպես «ԿՕԱ-ների հնարավոր տարածման աղբյուր»։ ԿՕԱ-ների տարածումը գնահատելու նպատակով իրականացվել է աղբավայրերի մոտակայքում արածող կովերի գոմաղբի լաբորատոր հետազոտություն: Համաձայն ստացված արդյունքների պեստիցիդային ԿՕԱ-ների պարունակությունը գերազանցել է նորմերը 6–8 անգամ, իսկ ՊՔԲ-ները՝ 26–56 անգամ (հողերի նորմերի հետ համեմատությամբ):

 

Արթիկ համայնք 

Արթիկ համայնքի աղբավայրը գտնվում է քաղաքից 3 կմ հեռավորության վրա և զբաղեցնում 3 հա տարածք: Աղբավայրը չունի հատկաց¬ման որոշում: Արթիկ համայնքի բնակչությունը (ներկա¬յումս 35000-40000 մարդ) օրական գոյաց¬նում են 50-70 մ3 աղբ՝: Աղբավայրը չունի պարիսպ, պահակակետ, ջրամատա¬կարա¬րում, էլեկ-տրա¬մատա¬կարարում: Աղ¬բա¬վա¬յրում կա¬տար¬¬վում են հողածածկ¬ման աշխատանքներ տարեկան երկու անգամ հաճախականութ¬յամբ: Աղբավայրում կատարվում են հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ՝ հարկ եղած ժամանակ՝ 911 ծառայության օգնությամբ: Առկա են բազմաթիվ այրման օջախներ, ինչպես նաև նախկինում այրման հետքեր: Արթիկ քաղաքի աղբահանությունն իրականացվում է «Արթիկ կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ն կողմից: Արթիկ համայնքի աղբահանության արժեքը մեկ անձի համար կազմում է 150 դրամ, որը հաջողվում է գանձել 50%-ով: Աղբավայրում բաց այրումը կանխելու համար անհրաժեշտ է աղբավայրը ցանկապա¬տել, պահակակետ և տեղադրել տեսախցիկ, որպեսզի հարակից համայնքները ապօրինի կերպով աղբ չտեղադրեն աղբավայրում:

 

Էջմիածին համայնք

Էջմիածին համայնքի աղբավայրը գտնվում է քաղաքից 7.5-8 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 7 հա տարածք: Էջմիածին քաղաքի բնակչությունը (35000 մարդ), օրական գոյաց¬նում են 200 տոննա աղբ: Աղբը տեղադրվում է ավագանու որոշմամբ հատ¬կաց¬ված աղբա¬վայրում: Աղ¬բավայրը չունի պարիսպ, պահակակետ, ջրամատակա¬րարում, էլեկտրամատա¬կարա¬րում: Աղբավայ¬րում կա¬տար¬վում են հողածածկման աշխա¬տանք¬ներ երկու օրը մեկ անգամ հաճախականությամբ: Աղբավայրում կատարվում են հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ՝ հարկ եղած ժամանակ՝: Առկա են բազմաթիվ այրման օջախներ, ինչպես նաև նախկինում այրման հետքեր: Էջմիածին քաղաքի աղբահանությունն իրականացվում է քաղաքի կոմունալ բաժինը՝ օրական: Էջմիածին քաղաքի աղբահանութ¬յան արժեքը մեկ անձի համար կազմում է 200 դրամ, որը հաջողվում է գանձել 50-60%-ով:

 

Թալին քաղաք

Թալին քաղաքի աղբավայրը գտնվում է Թալին քաղաքից 5 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 3 հա տարածք: Բնակչությունը (6700 մարդ) գոյացնում է 2500 տոննա տարեկան աղբ: Աղբավայրի տարած¬քը հատկացվել է կառավարության որոշ¬մամբ: Աղբավայրը չունի պարիսպ, պահա¬կակետ, ջրամատակարարում, էլեկ¬տրա¬մա-տակարարում: Աղբավայրում կա¬տար¬վում են հողածածկման աշխա¬տանք¬ներ ամսե-կան երեք անգամ հաճա¬խա¬կանությամբ՝ համայնքի տեխնիակայի միջոցով: Աղբավայրում բացակայում են այրման հետքեր և օջախներ: Թալին քաղաքի աղբահանությունն իրականացվում է քաղաքի կոմունալ բաժինը՝ օրեկան երկու անգամ: Թալին քաղաքի աղբահանության արժեքը մեկ անձի համար կազմում է 150 դրամ, որը հաջողվում է գանձել 70%-ով:

 

Աբովյան քաղաք

Աբովյան քաղաքի աղբավայրում տե¬ղադրվում է նաև Աբովյան քաղաքի հարակից՝ Նոր Հաճն, Վերին Պտղնի, Մայա¬կովս¬կի համայնքներում գոյացված կենցա¬ղա¬յին աղբը: Աղբավայրը գտնվում է Աբովյան քաղաքից մոտ 5կմ, Նոր Հաճնից՝ 6կմ, Վերին պտղնիից՝ 8կմ, Մայակովսկուց՝ 3կմ հեռավո¬րության վրա: Աբովյան քաղաքի աղբավայ¬րում գոյանում է տարեկան 3800 տոննա աղբ: Աղբավայրի մակերեսը կազմում է 9 հա: Բարձրահարկ շենքերից աղբահանությունն իրականացվում է Աբովյան քաղաքի կոմունալ բաժնի կողմից՝ շաբաթական մեկ անգամ, մնացած վայրերում ամեն օր: Աղբը տեղադրվում է բացօդյա տարբերակով: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, ջրամատակարարում, հոսանք: Ուսումնասի¬րութ-յան պահին աղբավայրում հայտնաբերվել է բազմաթիվ այրման օջախներ, առկա էին նախկինում այրման բազմաթիվ հետքեր: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ՝ ամսական 4 անգամ հաճախականությանբ: Աղբահա-նության սակագինը մեկ շնչի համար կազմում է 250 դրամ:

 

Բյուրեղավան քաղաք

Բյուրեղավան քաղաքի աղբավայրը գտնվում է քաղաքից մոտ 1-3կմ հեռավո¬րության վրա: Աղբա¬վայրի մակերեսը կազ¬մում է 4 հա: Բյուրե¬ղավան քա¬ղաքի բնակ¬չութ¬յունը (11000 մարդ) գոյացնում է օրական մոտ 15մ3 աղբ: Թափոնների տեղադրման վայրի որոշումը կա¬յաց¬վել է համայնքա¬տիրության կողմից: Բյուրեղավան քաղա¬քում աղբահա¬նությունը իրա¬կա¬նացվում է օրական մեկ անգամ հաճա¬խականությանբ: Աղբավայրը պարսպա¬պատ¬ված չէ և չունի ջրամատակարարում, էլեկտրա-մատակարարում, պահակա¬կետ: Աղբավայրում կատարվում են հողածածկման աշխատանքներ երկու ամիսը մեկ հաճախականությամբ՝ վարձու տեխնիկայի օգնությամբ: Կատարվում են նաև հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ՝ հարկ եղած ժամանակ՝ ջրցան մեքենայի օգնությամբ: Ուսումնասիրության պահին աղբավայրում առկա էին աղբի այրման բազմաթիվ օջախներ և նախկինում այրման հետքեր: Համայնքի աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը հաջողվում է հավաքագրել 75-80%:

 

Եղվարդ քաղաք

Աղբավայրը գտնվում է Եղվարդ քաղաքի վարչական տարածքում, քաղաքից մոտ 6 կմ հեռավորության վրա, և զբաղեցնում է 3 հա տարացք: Եղվարդ քաղաքի աղբա¬վայ-րում տեղադրվում է նաև հարակից համայնք¬ների բնակրության գոյացնող տարե¬կան 748 տ աղբ: Թափոնների տեղադրման վայրի որո¬շումը կայացվել է Գործկոմի կողմից: Աղբա¬վայրը չունի պարիսպ, չունի պահակակետ, ինչպես նաև չունի ջրի և էլեկտրաէնէրգիայի մատակարարում: Աղբավայրում առկա են բազմաթիվ աղբի այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Եղվարդ քաղաքի կոմունալ բաժնի կողմից կատարվում են հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ, հողածածկման տեսքով, տարեկան 2-3 անգամ, գարնանը և աշնանը: Եղվարդ քաղաքում աղբահանությունը իրականացվում է ամենօրյա հաճախականությամբ: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 200 դրամ, որը հաջողվում է գանձել 60-80%: