AM RU EN

Աղբավայրերի ուսումնասիրություն

Ի աջակցություն թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների ստեղծման, աղբավայրերի ներկա վիճակի ուսումնասիրման, ինչպես նաև այնտեղ կուտակվող աղբի ծավալների վերաբերյալ տեղեկություն հավաքագրելու նպատակով կատարվել են հետազոտություններ:


2022թ.
 


2021թ.
 


2020թ.
 


 2019թ.
 


2018թ.
 

Արարատի մարզ՝
Մասիս, Արարատ համայնքներում
Կոտայքի մարզ՝
Աբովյան, Եղվարդ, Քասախ, Ջրվեժ, Գառնի, Բյուրեղավան համայնքներում
Լոռու մարզ՝
 
Սպիտակ, Ալավերդի համայնքներում
Արմավիրի մարզ՝
Արմավիր, Էջմիածին, Մեծամոր համայնքներում

Արարատի մարզ՝
Մասիս, Արարատ համայնքներում
Կոտայքի մարզ՝
Հրազդան, Չարենցավան համայնքներում
Արագածոտնի մարզ՝
Արթիկ, Թալին համայնքներում

Տավուշի մարզ՝ 
Դիլիջան, Իջևան համայնքներում
Լոռու մարզ՝
 
Ստեփանավան, Տաշիր համայնքներում
Վայոց ձորի մարզ՝
Ջերմուկ համայնքում

Շիրակի մարզ՝ 
Գյումրի քաղաքում
Արագածոտնի մարզ՝
Ապարան, Կարբի և Շենավան համայնքներում
Արմավիրի մարզ՝
Արմավիր և Մեծամոր համայնքներում
Կոտայքի մարզ՝
Գառնի, Ջրվեժ համայնքում
Գեղարքունիքի մարզ՝
Գավառ, Մարտունի, Սևան և Վարդենիս համայնքներում

Կոտայքի մարզ`
Չարենցավան, Հրազդան, Քասախ և Քանաքեռավան համայնքներում
Տավուշի մարզ՝
ջևան քաղաքում
Շիրակի մարզ՝
Գյումրի համայնքում
Արարատի մարզ՝
Արարատ համայնքում
Գեղարքունիքի մարզ՝
Ճամբարակ համայնքում
Վայոց ձորի մարզ՝ 
Արենի, Վայք, Եղեգնաձոր համայնքներում

Լոռու մարզ՝ 
Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ և Տաշիր համայնքներում
Տավուշի մարզ՝
Դիլիջան քաղաքում
Շիրակի մարզ՝
Արթիկ քաղաքում
Արմավիրի մարզ՝ 
Էջմիածին համայնքում
Արագածոտնի մարզ՝ 
Թալին քաղաքում
Կոտայքի մարզ՝ 
Աբովյան, Բյուրեղավան, Եղվարդ քաղաքներում

 


 2023 թ․ Արմավիր, Մեծամոր, Ապարան, Եղեգնաձոր, Արթիկ Հրազդան, Վաղարշապատ, Վեդի , Թալին , Սևան, Գյումրի համայնքներ

 

Արմավիր համայնք

Արմավիր համայնքի մակե¬րեսը կազմում է մոտ 73կմ2, իսկ բնակչությունը` մոտ 65000 մարդ։ Արմավիր քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 27700 հազար մարդ։ Աղբահանությունը Արմավիր քաղաքում իրականացվում է ամեն օր, իսկ Արմավիր խոշորացված համայնքի այլ վարչական տարածքներում՝ 2 օրը մեկ հաճախությամբ։ Արմավիր համայն¬քի աղբավայրը գտնվում է Արմավիր քաղաքից մոտ 4կմ հեռավորության վրա։  Աղբավայրը զբաղեցնում է մոտ 8հա տարածք։ Տարեկան գոյացող աղբի ծավալը ՝համաձայն հաշվարկված տվյալների, կազմում է մոտ 7650մ3, կամ՝ 1910տոննա։ Աղբավայրը ցանկապատված չէ, սակայն աղբավայրի գրեթե ողջ երկայնքով ձգվում է ջրանցք, որը դժվարմատչելի է դարձնում մուտքը աղբավայր։ Տարածքում առկա է պահակակետ, բացակայում են հոսանքի և ջրի մակատակարումը։ Այցելության պահին բաց այրման օջախները բացակայում էին, սակայն նկատելի էին նախկինում տեղի ունեցած այրման հետքեր։ Հողածածկման աշխատանքները կատարվում են ամիսը մեկ անգամ հաճախությամբ և ըստ պահանջի, (օրինակ՝ հրդեհների ժամանակ)։ Աղբահանանությունը իրականացվում է անկախ պայմանագրերի առկայությունից, համայնքի բոլոր բնակիչներից։ Համայնքի գյուղական բնակչությունից հավաքվող և աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը տատանվում է՝ կախված տարվա եղանակից՝ օրինակ ձմռան ամիսներին այն զգալիորեն նվազում է։ Այդ նվազումը, ենթադրաբար, կապված է բնակչության կողմից թափոնները որպես վառելիք օգտագհործման հետ։

 

Մեծամոր համայնք

խոշորացված համայնքը ներառում է 31 վարչական տարածքներ: Համայնքի մակերեսը կազմում է մոտ 200կմ2։ Բնակչությունը կազմում է մոտ 75000, որից 8400-ը բաժին է ընկնում Մեծամոր քաղաքին։ «Կոմունալ տնտեսության, համատիրութ-յունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի» կողմից սպասարկվում է միայն Մեծամոր քաղաքը։ Աղբահանությունը Մեծամոր քաղաքում իրականաց¬վում է ամեն օր։ Աղբահանությունն իրականացվում է 3 աղբատար մեքենաների օգնությամբ, և աղբը տեղափոխվում մոտ 5 հա տարածք զբաղեցնող աղբավայր, որը քաղաքից հեռու է մոտ 5կմ։ Աղբավայրը ցանկապատված չէ, չունի պահակակետ, հոսանքի և ջրի մատակարարում։ Աղբավայրում բացակայում են բաց այրման օջախները, սակայն նկատելի են նախկինում տեղի ունեցած բաց այրման հետքեր։ Հողածածկման աշխատանքներ կատարվում են ամիսը մեկ և ըստ պահանջի (օրինակ՝ հրդեհների ժամանակ)։ Աղբավայրում տեղադրվող տարեկան աղբի ծավալը՝ համաձայն հաշվարկված տվյալների կազմում է մոտ 3000մ3 կամ մոտ 850տոննա։

 

Ապարան համայնք

«Ապարանի քաղաքային համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը սպասար-կում է խոշորացված համայնքի 22 վարչական տարածքներ, որոնց ընդհանուր մակերեսը 625կմ2 է։ Բնակչությունը համայն¬քում կազմում է մոտ 22000մարդ։ Աղբահա¬նութ¬յունը իրականացվում է ամեն օր։ Աղբը տեղափոխ¬վում է համայնքում գործող միակ աղբավայր, որը գտնվում է Ապարան քաղաքից մոտ 3կմ հեռավորութւյան վրա՝ Նիգավանի վարչական տարածքում՝ Նիգավանից մոտ 2կմ հեռավորության վրա։ Աղբավայրի հեռավորությունը համայնքի ամենից հեռու վարչական տարածքից՝ Շողակնից, կազմում է մոտ 20կմ։ Աղբավայրը զբաղեցնում է մոտ 4հա տարածք։ Տարեկան գոյացող աղբի ծավալը համաձայն բնակչության թվով հաշվարկված տվյալների կազմում է մոտ 5000մ3, կամ մոտ 1350տ։ Աղբավայրը ցանկապատված չէ, չունի պահակակետ, հոսանքի և ջրի մակատակարաում։ Այցելության պահին առկա չէին այրման բաց օջախներ, սակայն նկատելի էին նախկինում տեղի ունեցած հրդեհների և այրումների հետքեր։ Հողածածկման աշխատանքները կատարվում են ամիսը մեկ հաճախությամբ, և ըստ պահանջի՝ օրինակ հրդեհների ժամանակ։ Հողածածկման աշխատաքները կատարվում են տրակտորի կիրառմամբ։ Աղբահանանությունը իրականացվում է անկախ պայմանագրերի առկայությունից, համայնքի բոլոր բնակիչներից։ Համայնքի գյուղական բնակչությունից հավաքվող և աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը տատանվում է՝ կախված տարվա եղանակից։ Օրինակ, ձմռան ամիսներին այն զգալիորեն նվազում է՝ կապված բնակչության կողմից թափոնները որպես վառելիք օգտագհործման հետ։

 

Եղեգնաձոր համայնք

«Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ը սպասարկում է բացի Եղեգնաձոր քաղաքից նաև համայնքի 4 գյուղեր (Մալիշկա, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ), որոնց ընհանուր մակերեսը 460կմ2 է։ Համայնքի բնակչությունը կազմում է մոտ 20480մարդ։ Աղբահանությունը իրականացվում է ամեն օր հաճախությամբ։ Աղբը տեղափոխվում է համայնքում գործող միակ աղբավայր, որը գտնվում է Եղեգբնաձոր քաղաքից մոտ 2կմ հեռավորության վրա՝ Երևան-Սյունիք միջմարզային ճանապարհի աջ կողմում։ Աղբավայրի հեռավորությունը համայնքի ամենից հեռու վարչական տարածքից՝ Մալիշկայից, կազմում է մոտ 8կմ։ Աղբավայրը զբաղեցնում է մոտ 1․7հա տարածք։ Տարեկան գոյացող աղբի ծավալը համաձայն տրամադրած տեղեկությունների կազմում է մոտ 12775մ3 , կամ տարեկան մոտ 4090 տոննա։ Աղբավայր այցելության արդյունքում պարզվեց, որ այն ցանկապատված չէ, սակայն տեղանքի ռելիեֆի հաշվին մուտքը աղբավայր դժվարմատչելի է, ունի մուտքի դարպաս և պահակակետ, ունի հոսանք, չունի ջրի մակատակարարում։ Այցելության պահին առկա էին այրման ծխացող օջախներ, նկատելի էին նախկինում տեղի ունեցած բռնկումների հետքեր։ Հողածածկման աշխատանքները կատարվում են ամիսը մեկ հաճախությամբ, և ըստ պահանջի՝ օրինակ հրդեհների ժամանակ։ Նաև բռնկումների ժամանակ օգտագործվում է վարձակալած ջրցան մեքենա։ Հողածածկման աշխատաքները կատարվում են վաձակալվող տրակտորի կիրառմամբ։ Աղբահանանությունը իրականացվում է անկախ պայմանագրերի առկայությունից, համայնքի բոլոր բնակիչներից։ Համայնքի գյուղական բնակչությունից հավաքվող և աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը տատանվում է՝ կախված տարվա եղանակից, օրինակ ձմռան ամիսներին այն զգալիորեն նվազում է։ Այդ նվազումը կապում են բնակչության կողմից թափոնները որպես վառելիք օգտագհործման հետ։

 

Արթիկ համայնք

Արթիկ համայնքը ներառում է 24 վարչական տարածքներ։ Համայնքի մակերեսը կազմում է 375կմ2, բնակչությունը՝ մոտ 20000մարդ, որից մոտ 17000 բաժին է ընկնում Արթիկ քաղաքին։ Արթիկ քաղաքում աղբահանությունն իրականաց¬վում է ամեն օր, իսկ խոշորացված համայնքի այլ վարչական տարածքներում՝ 2 օրը մեկ անգամ։ 24 բնակավայրից աղբը տեղափոխվում է Արթիկ քաղաքին մոտ գտնվող (քաղաքից մոտ 3 կմ հեռավորության վրա) աղբավայր, որը զբաղեցնում է մոտ 3հա տարածք։ Աղբավայրը ցանկապատված չէ, չունի պահակակետ, հոսանքի և ջրի մատակարարում։ Այցելության պահին առկա էին այրման բաց օջախներ, ինչպես նաև նախկինում տեղի ունեցած հրդեհների և այրումների հետքեր։ Հողածածկման աշխատանքներ կատարվում են տարին 4 անգամ։ Տարեկան աղբի ծավալը կազմում է մոտ 9000մ3 կամ մոտ 2200տոննա։ Աղբահանանությունն իրականացվում է անկախ պայմանագրերի առկայությունից, համայնքի բոլոր բնակիչներից։ Համայնքի գյուղական բնակչությունից հավաքվող և աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը տատանվում է՝ կախված տարվա եղանակից՝ օրինակ ձմռան ամիսներին այն զգալիորեն նվազում է։ Այդ նվազումը, հնարավոր է, կապված է բնակչության կողմից թափոնները որպես վառելիք օգտագհործման հետ։

 

Հրազդան համայնք

Հրազդան խոշորացված համայնքի մակերեսը կազմում է մոտ 40կմ2, բնակչությունը մոտ 65000մարդ, որից Հրազդան քաղաքին բաժին է ընկնում մոտ 30000 մարդ։ Աղբահանությունը Հրազդան քաղաքում և Ծաղկաձորում իրականացվում է ամեն օր հաճախությամբ, իսկ համայնքի այլ վարչական տարածքներում՝ շաբաթը մեկ հաճախությամբ։ Աղբահանությունը իրականացվում է զանգային մեթոդով։ Համայնքի աղբավայրը գտնվում է Հրազդան քաղաքից մոտ 17կմ հեռավորության վրա։  Աղբավայրը զբաղեցնում է մոտ 5․2հա տարածք։ Ներկայումս աղբավայրի տարածքը մեծամասամբ ծածկված է հողով, իսկ հարևանությամբ կառուցվում է նոր աաղբավայր։ Տարեկան գոյացող աղբի ծավալը համաձայն հաշվարկված տվյալների կազմում է մոտ 7760մ3, կամ 1941տոննա։ Աղբավայր այցելության արդյունքում պարզվեց, որ այն ցանկապատված չէ, տարածքում առկա չէր պահակակետ, բացակայում էին հոսանքի և ջրի մակատակարաումը։
Նոր կառուցվող աղբավայրը ամբողջությամբ ցանկապատված է, ունի պահակակետ, ջրի և հոսանքի մատակարարում։ Սակայն նոր աղբավայրը կառուցվում է միայն կենցաղային թափոնների համար, իսկ այլ տեսակի թափոնները (օր․ շինարարական աղբ) չեն լցվելու այնտեղ։ Աղբահանանությունը իրականացվում է անկախ պայմանագրերի առկայությունից, համայնքի բոլոր բնակիչներից։ Համայնքի գյուղական բնակչությունից հավաքվող և աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը տատանվում է՝ կախված տարվա եղանակից՝ օրինակ ձմռան ամիսներին այն զգալիորեն նվազում է։ Այդ նվազումը, հնարավոր է, կապված է բնակչության կողմից թափոնները որպես վառելիք օգտագհործման հետ։ 

 

Վաղարշապատ համայնք

«Վաղարշապատ քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկիը սպասարկում է խոշորացված համայնքի 4 վարչական տարածքներ (Խոյ, Մասիս, Աթարբեկյան), որոնց ընդհանուր մակերեսը մոտ 60կմ2 է։ Բնակչությունը կազմում է մոտ 40000 մարդ։ Աղբահանությունը իրականացվում է Վաղարշապատ քաղաքում՝ ամեն օր, իսկ համայնքի այլ վարչական տարածքներում՝ 2-4 օրը մեկ: Աղբը տեղափոխվում է համայնքում գործող միակ աղբավայր, որը գտնվում է Վաղարշապատ քաղաքից մոտ 10կմ հեռավորության վրա՝ Վաղարշապաի վարչական տարածքում։ Աղբավայրի հեռավորությունը համայնքի ամենից հեռու վարչական տարածքից՝ Աթարբեկյանից, կազմում է մոտ 20կմ։ Աղբավայրը զբաղեցնում է մոտ 7հա տարածք։ Տարեկան գոյացող աղբի ծավալը՝ համաձայն բնակչության քանակի հաշվարկների, կազմում է մոտ 7700մ3, կամ 1940տոննա։ Աղբավայր այցելության արդյունքում պարզվեց, որ այն ցանկապատված չէ, տարածքում առկա էր պահակակետ, բացակայում են հոսանքը և ջրի մակատակարաումը։ Այցելության պահին առկա չէին այրման բաց օջախներ, սակայն նկատելի էին նախկինում տեղի ունեցած հրդեհների և այրումների հետքեր։ Հողածածկման աշխատանքները կատարվում են ամիսը մեկ հաճախությամբ, և ըստ պահանջի՝ օրինակ հրդեհների ժամանակ։ Աղբահանանությունը իրականացվում անկախ պայմանագրերի առկայությունից, համայնքի բոլոր բնակիչներից։ Համայնքի գյուղական բնակչությունից հավաքվող և աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը տատանվում է ՝ կախված տարվա եղանակից՝ օրինակ ձմռան ամիսներին այն զգալիորեն նվազում է։ Այդ նվազումը, հնարավոր է, պատճառ է բնակչության կողմից թափոնները որպես վառելիք օգտագհործումը։

 

Վեդի համայնք

Վեդի խոշորացված համայնքը բաղկացած է 19 վարչական տարածքներից։ «Վեդի համայնքի զարգացում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը սպասարում է համայնքի 4 վարչական տարածքներ՝ Լուսաշող, Ուրցաձոր, Լանջանիստ և Շաղափ։ Մնացած 14 վարչական տարածքները և Վեդի քաղաքը 6-ից ավել տարի է սպասարկում է «Մաքուր Երկիր» ՍՊԸ-ն։ Ընհանուր համայնքի բնակչությունը կազմում է 53300մարդ, Վեդի քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 13800 մարդ։ Աղբահանությունը Վեդի քաղաքում իրականացվում է ամեն օր, իսկ այլ վարչական տարածքներում` շաբաթական մեկ անգամ։ Ամբողջ համայնքի աղբը տեղափոխվում է ընդհանուր աղբավայր, որը գտնվում է Վեդի քաղաքից մոտ 2կմ հեռավորության վրա՝ Դաշտաքարի վարչական տարածքում, Դաշտաքարից մոտ 2կմ հեռավորության վրա։ Աղբավայրի հեռավորությունը համայնքի ամենից հեռու վարչական տարածքից՝ Շաղափից, կազմում է մոտ 15կմ։ Աղբավայրը զբաղեցնում է մոտ 5հա տարածք։ Տարեկան գոյացող աղբի ծավալը կազմում է մոտ 3-4000տ, որի մեջ չի մտնում 4 համայնքներից գոյացած աղբի քանակը։ Վերջինս կազմում է մոտ 150-200տ։ Աղբավայր այցելության արդյունքում պարզվեց, որ այն ցանկապատված չէ, չունի պահակակետ, հոսանքի և ջրի մակատակարաում։ Այցելության պահին առկա չէին այրման բաց օջախներ, սակայն նկատելի էին նախկինից մնացած այրումների հետքեր։ Հողածածկման աշխատանքները կատարվում են ամիսը մեկ-երկու հաճախությամբ, և ըստ պահանջի՝ օրինակ հրդեհների ժամանակ։ 

 

Թալին համայնք

«Թալինի համայնքային կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից սպասարկում է խոշորացված համայնքի 32 վարչական տարածքներ, որոնց ընդհանուր մակերեսը մոտ 900կմ2 է։ Բնակչությունը կազմում է մոտ 38100մարդ։ Աղբահանությունը Թալին քաղաքում իրականացվում է ամեն օր, իսկ համայնքի այլ վարչական շրջաններում՝ շաբաթական երկու օր՝ զանգային մեթոդով։ Աղբը տեղափոխվում է համայնքում գործող միակ աղբավայր, որը գտնվում է Թալին քաղաքից մոտ 5կմ հեռավորության վրա։ Աղբավայրը զբաղեցնում է մոտ 3հա տարածք։ Տարեկան գոյացող աղբի ծավալը համաձայն տրամադրած տեղեկությունների կազմում է մոտ 6524մ3 , կամ 1631 տոննա։ Աղբավայր այցելության ժամանակ պարզվեց, որ այն ցանկապատված չէ, չունի պահակակետ, հոսանքի և ջրի մակատակարաում։ Այցելության պահին առկա չէին այրման բաց օջախներ, սակայն նկատելի էին նախկինում տեղի ունեցած այրումների հետքեր։ Հողածածկման աշխատանքները կատարվում են ամիսը մեկ հաճախությամբ, և ըստ պահանջի՝ օրինակ այրումների ժամանակ։ Աղբահանանությունը իրականացվում անկախ պայմանագրերի առկայությունից, համայնքի բոլոր բնակիչներից։ Համայնքի գյուղական բնակչությունից հավաքվող և աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը տատանվում է՝ կախված տարվա եղանակից, օրինակ ձմռան ամիսներին այն զգալիորեն նվազում է։ Այդ նվազումը հնարավոր կապված է բնակչության կողմից թափոնները որպես վառելիք օգտագհործման հետ։

 

Սևան համայնք

Սևան խոշորացված համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը բացի Սևան քաղաքից սպասարկում է հետևյալ վարչական տարածքները՝ Ծովագյուղ, Գագարին, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա։ Խոշորացված համայնքի մակերեսը կազմում է մոտ 54կմ2, իսկ բնակչությունը մոտ 45000մարդ, որից Սևան քաղաքին բաժին է ընկնում մոտ 25000 մարդ։ Աղբահանությունը Սևան քաղաքում և Ծովագյուղում իրականացվում է ամեն օր, իսկ համայնքի այլ վարչական տարածքներում՝ ամսական 3-4 անգամ։ Աղբահանությունը իրականացվում է զանգային մեթոդով։ Սևան խոշորացված համայնքի աղբավայրը գտնվում է քաղաքից մոտ 15կմ հեռավորության վրա՝ Չկալովկայի վարչական տարածքում։ Աղբավայրը զբաղեցնում է մոտ 2․5հա տարածք։ Հեռավորությւոնը համայնքի ամենից հեռու վարչական տարածք՝ Սեմյոնովկայից, կազմում է մոտ 20կմ։ Տարեկան գոյացող աղբի ծավալը համաձայն հաշվարկված տվյալների կազմում է մոտ 6570մ3, կամ 1640տոննա։ Աղբավայր այցելության արդյունքում պարզվեց, որ այն ցանկապատված չէ, տարածքում առկա չէր պահակակետ, բացակայում էին հոսանքի և ջրի մակատակարաումը։ Այցելության պահին առկա էին այրման բաց օջախներ, նկատելի էին նախկինում տեղի ունեցած հրդեհների և այրումների հետքեր։ Հրդեհների ժամանակ դրանք փորձում են մարել վարձված ջրցան մեքենայի օգնությամբ, կամ ԱԻՆ-ի օգնությամբ։ Հողածածկման աշխատանքները կատարվում են ամիսը մեկ հաճախությամբ, և ըստ պահանջի՝ օրինակ հրդեհների ժամանակ։ Աղբահանանությունն իրականացվում է անկախ պայմանագրերի առկայությունից, համայնքի բոլոր բնակիչներից։ Համայնքի գյուղական բնակչությունից հավաքվող և աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը տատանվում է՝ կախված տարվա եղանակից՝ օրինակ ձմռան ամիսներին այն զգալիորեն նվազում է։ Այդ նվազումը, ենթադրաբար, կապված է բնակչության կողմից թափոնները որպես վառելիք օգտագհործման հետ։

 

Գյումրի համայնք

Գյումրի քաղաքի մակերեսը կազմում է 45․2կմ2, բնակչությունը՝ մոտ 157000։ Աղբահա¬նությունը Գյումրիում իրականաց¬վում է ամեն օր։ Գյումրի քաղաքի աղբավայրը գտնվում է քաղաքից մոտ 5կմ հեռավորության վրա։ Աղբավայրը զբաղեց¬նում է մոտ 12հա տարածք։ Տարեկան գոյացող աղբի ծավալը կազմում է մոտ 7350մ3, կամ 1830տոննա, և 300մ3 շինարարական թափոններ (մոտ 75տոննա)։ Աղբավայր այցելության արդյունքում պարզվեց, որ այն ցանկապատված չէ, տարածքում առկա չէր պահակակետ, բացակայում էին հոսանքի և ջրի մակատակարաումը։ Այցելության պահին առկա էին այրման բաց օջախներ, ինչպես նաև նկատելի էին նախկինում տեղի ունեցած հրդեհների և այրումների հետքեր։ Հողածածկման աշխատանքները կատարվում են ամիսը մեկ անգամ, և ըստ պահանջի՝ օրինակ հրդեհների ժամանակ։