AM RU EN

ՕՐՀՈՒՍ


 

Օրհուս կենտրոններն ստեղծվել են ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) նախաձեռնությամբ և կառավարության աջակցությամբ` ՀԿ-ների ու ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ: Երևանի Օրհուս կենտրոնն առաջինն է  եղել որպես այդպիսին, որը ստեղծվել է 2002թ. Օրհուսի կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո` ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և ՀՀ Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ:

2002-2016թթ. Հայաստանում ակտիվորեն գործել են 15 Օրհուս կենտրոններ, որոնք իրենց ցանցային ու թիմային աշխատանքի շնորհիվ շրջակա միջավայրին առնչվող խնդիրները հասու են դարձրել ՀՀ բնակչության լայն շերտերին և հարթակ են հանդիսացել շահագրգիռ բոլոր կողմերի համար: ՕԿ-ներն իրենց գործունեությամբ նպաստել են հանրության իրավագիտակցության բարձրացմանը և շրջակա միջավայրի փոփոխությունների հետ կապված հարցերի խորը ընկալմանը, քաղաքացիական պատասխանատվության մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի ոլորտում  կառավարման բարելավմանը:

Երևանի Օրհուս կենտրոնը ստեղծված օրվանից եղել է Բնապահպանության նախարարության ներքո գործող «Տեղեկատվական վերլուծական կենտրոն», այնուհետև ՊՈԱԿ-ների միավորման գործընթացից հետո «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության» և ներկայումս «Հիդրոօդևերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ՝ Տեղեկատվական վերլուծության  ծառայության կազմում։ Իսկ մարզային 14 Օրհուս կենտրոնները գործել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող ծրագրի ներքո։

2017թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հետ զուգընթաց դադարեցվել է մարզային Օրհուս կենտրոնների ծրագրի ֆինանսավորումը, որի պատճառով դադարել է  մարզային Օրհուս կենտրոնների կանոնավոր աշխատանքները։  Ներկայումս մարզային կենտրոնները գործում են կամավորական հիմունքների վրա, քանի որ այդ տեղերում դեռևս պահպանվել են մարդկային ռեսուրսները։