AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ

ԾԾՄԲԻ և ԱԶՈՏԻ ԵՐԿՕՔՍԻԴՆԵՐԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԻ
ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՕԴՈՒՄ

(ըստ պասիվ նմուշառիչների տվյալների)

   Ըստ բնակավայրերի ծծմբի և ազոտի երկօքսիդների միջին տարեկան կոնցենտրացիաների բաշխվածությունը օդում (ըստ պասիվ նմուշառիչների տվյալների) դիտելու համար ընտրեք Ձեզ հետաքրքրող տարեթիվը և բնակավայրը, որից հետո սեղմեք "Գնալ" կոճակը։  Ամսեկան քարտեզները դիտելու համար ընտրեք տարիների ընտրությունից տարին, ժամանակահատվածի ընտրությունից՝ "ամսական" տողը,  հաջորդ ընտրությունից հետաքրքրող ամիսը, բնակավայրը և սեղմեք "Գնալ" կոճակը։

Գնալ

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգն իրականացնում է Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Ծաղկաձոր, Չարենցավան, Կապան և Քաջարան քաղաքներում: Վերը թվարկված բնակավայրերում գործում է 15 անշարժ՝ ակտիվ նմուշառման դիտակայան և 214 շարժական՝ պասիվ նմուշառման դիտակետ:
Մթնոլորտային օդի որակի գնահատումը կատարվում է ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշմամբ հաստատված աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) հետ համեմատությամբ։

 

Մթնոլորտային օդի որակի 2025 թվականի  փետրվար ամսվա մոնիթորինգի տվյալները տրված են ստորև.

Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար դիտարկումներ կատարվում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Ծաղկաձոր, Չարենցավան, Կապան և Քաջարան քաղաքներում: Ընդհանուր առմամբ վերը թվարկված բնակավայրերում գործում է 15 անշարժ՝ ակտիվ նմուշառման դիտակայան, և 214 շարժական՝ պասիվ նմուշառման դիտակետ:

Երևան

Երևան քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, և գետնամերձ օզոնի դիտարկումներ: Քաղաքում գործում է 45 շարժական դիտակետ և 5 անշարժ դիտակայան:
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում, տարբեր օրերին դիտվել են մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունների գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ներից: Փետրվար ամսվա ընթացքում փոշու և ազոտի երկօքսիդի օրական կոնցենտրացիաները գերազանցել են ՍԹԿ-ները համապատասխանաբար՝ 1.1-4.4 անգամ (21 օր) և 1.1-1.4 անգամ (5 օր): Ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ից չեն դիտվել։


Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիանները

 

 


Երևան քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները  

 


Երևան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիանները

 

<
Երևան քաղաքի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի կոնցենտրացիանները  


Գյումրի

Գյումրի քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 24 շարժական դիտակետ:
Փետրվար ամսվա ընթացքում մթնոլորտային օդում փոշու օրական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1.1-4.4 անգամ (17 օր):


Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիանները

 


Վանաձոր


Վանաձոր քաղաքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիանները

 


Վանաձոր քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիանները


Վանաձոր քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները

 

Ալավերդի

Ալավերդի քաղաքում և հարակից համայնքներում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի դիտարկումներ: Գործում է 3 անշարժ դիտակայան և 42 շարժական դիտակետ:
Ալավերդի քաղաքի տարբեր հատվածներում, տարբեր օրերին դիտվել են մթնոլորտային օդում փոշու պարունակությունների գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ից: Փետրվար ամսվա ընթացքում փոշու կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն՝ 1.1-6.2 անգամ (22 օր): Ծծմբի և ազոտի երկօքսիդների գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ից չեն դիտվել։


Ալավերդի քաղաքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիանները

 


Ալավերդի քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները

 


Ալավերդի քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիանները


Հրազդան

Հրազդան քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 17 շարժական դիտակետ:
Փետրվար ամսվա ընթացքում մթնոլորտային օդում փոշու օրական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1.1-2.0 անգամ (10 օր): Ծծմբի երկօքսիդի գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ից չեն դիտվել։

Հրազդան քաղաքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիանները


Արարատ

Արարատ քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 12 շարժական դիտակետ: Փետրվար ամսվա ընթացքում մթնոլորտային օդում փոշու օրական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1.1-2.3 անգամ (16 օր):


Արարատ քաղաքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիանները

 

Կապան

Կապան քաղաքի մթնոլորտային օդում կատարվում են ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Կապան քաղաքում գործում է 11 շարժական դիտակետ:


Կապան քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները

 


Կապան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիանները

 

Քաջարան

Քաջարան քաղաքի մթնոլորտային օդում կատարվում են ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Քաջարան քաղաքում գործում է15 շարժական դիտակետ:


Քաջարան քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները

 


Քաջարան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիանները


Չարենցավան

Չարենցավան քաղաքի մթնոլորտային օդում կատարվում են ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Չարենցավան քաղաքում գործում է 10 շարժական դիտակետ:


Չարենցավանքաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները

 


Չարենցավան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիանները

 

Ծաղկաձոր

Ծաղկաձոր քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 14 շարժական պասիվ նմուշառման դիտակետ: Ծաղկաձոր քաղաքի մթնոլորտային օդում փետրվար ամսվա ընթացքում փոշու պարունակությունների գերազանցումներ չեն դիտվել համապատասխան ՍԹԿ-ից:


Ծաղկաձոր քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները

 


Ծաղկաձոր քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիանները