AM RU EN

Աղբավայրերի ուսումնասիրություն 2019թ․

Ի աջակցություն թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների ստեղծման, աղբավայրերի ներկա վիճակի ուսումնասիրման, ինչպես նաև այնտեղ կուտակվող աղբի ծավալների վերաբերյալ տեղեկություն հավաքագրելու նպատակով կատարվել են հետազոտություններ.

Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Քասախ և Քանաքեռավան համայնքներում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի համայնքում, Արարատի մարզի Արարատ համայնքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում և Վայոց ձորի մարզի Արենի, Վայք, Եղեգնաձոր համայնքներում:

Վանաձոր համայնք

Վանաձոր համայնքի աղբավայրը գտնվում է քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Բնակչությունը (80000 մարդ) գոյացնում է մոտ 25000 տոննա աղբ: Վանաձոր համայնքի գոյացված աղբը տեղադրվում է Արջուտ գյուղի հարակից տարածքում: Աղբավայրի հատկացման որոշում չկա: Աղբավայրը չունի պարիսպ, պահակակետ, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում: Աղբավայրում կատարվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ վարձու տեխնիկայի կիրառմամբ: Աղբավայրում չեն կատարվում հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ, առկա են բազմաթիվ այրման օջախներ, ինչպես նաև նախկինում այրման հետքեր: Փողոցների աղբահանությունն իրականացվում է ամեն օր, սեփական տների հատվածում՝ շաբաթական մեկ անգամ: Վանաձոր համայնքի աղբահանության արժեքը մեկ անձի համար կազմում է 200 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 80-90%-ով:
2019 թվականին թափոնների հետազոտության նպատաով ուսումնասիրվել են Վանաձոր քաղաքի աղբավայրը (Արջուտ գյուղի մոտակայքում): «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանն աջակցելու նպատակով աղբավայրերին հարող տարածքներում կայուն օրգանաան աղտոտիչների մնացորդային քանակությունները որոշելու համար աղբավայրերի հարակից տարածքներից վերցվել է հողի 26 փորձանմուշ՝ կա-յուն օգանական աղտոտիչների պարունակությունները որոշելու համար: Յուրաքանչյուր նմուշում որոշվել է 19 քլորօրգանական պեստիցիդներ և 24 պոլիքլորացված բի-ֆենիլներ: Հետազոտված աղբավայրի հարակից հողային ծածկույթում ՀՔՑՀ իզոմերների կոնցենտրացիաները չեն գերազանցում հողում համապատասխան ՍԹԿները: 26 նմուշից 24-ում հայտնաբերվել է ԴԴՏ–ի իզոմերների կոնցենտրացիաներ, որոնցից մեկում դիտվել է գերազանցում ՍԹԿ-ից: Այլ պեստիցիդային ԿՕԱ-ների ազդող նյութերը, ինչպիսիք են հեպտաքլորը, ՀՔԷ-Բ, էնդոսուլֆանի իզոմերները, միրեքսը կա՛մ չեն հայտնաբերվում, կա՛մ հայտնաբերվում են ոչ էական քանակներով։ ՀՔԲ հայտնաբերվում է հողի բոլոր (100%) նմուշներում իսկ ՀՔԷ-Ա դեպքում այդ ցուցանիշը մոտ է 85%, իսկ կոնցենտրացիաները գերազանցում են ՍԹԿ-ները համապատասխանաբար 1.5 և 2.0 անգամ։ Ալդրինի, դիլդրինի, էնդրինի դեպքում ՍԹԿ-ները ցածր են (ալդրին՝ 2.5մկգ/կգ, դիլդրին՝ 0.5 մկգ/կգ, էնդրինը՝ 1մկգ/կգ) և հայտնաբերած կոնցենտրացիաների փոքրիկ թվային արժեքները (համա-պատասխանաբար՝ 5.18 մկգ/կգ, 18.88 մկգ/կգ, 1.51 մկգ/կգ) արդեն իսկ գերազանցում են ՍԹԿ-ները։ Դիօքսինանման ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիաները հողի նմուշներում չեն գերազանցում նորմատիվային գումարային արժեքը (բացառությամբ 2 հողի նմուշների), ոչ դիօքսինանման ՊՔԲ-ների գումարային կոնցենտրացիաները հողի նմուշներում շատ դեպքերում գերազանցում են ՍԹԿ-ն 1.04-50 անգամ։ Ոչ դիօքսինանման ՊՔԲ-ների կոնցենտրացիաները հողի նմուշներում գերազանցում են դիօքսինանման ՊՔԲ-ների կոնցենտրացիաները 8.5-71.7 անգամ։

 

Ճամբարակ համայնք

Ճամբարակ համայնքում գոյացված աղբը տեղադրվում է Ճամբարակ համայնքի հարևան Վահան գյուղի տարածքում, որը գտնվում է Ճամբարակից 3 կմ հեռավորության վրա, և զբաղեցնում է 3 հա տարածք: Ճամբարակ համայնքի բնակչության թիվը կազմում է 6900 մարդ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ տարին մեկ անգամ վարձու տեխնիկայի օգնությամբ: Աղբավայրի տարածքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր, քանի որ չեն իրականացվում հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ: Ճամբարակ համայնքի աղբահանությունը իրականացնում է Ճամբարակի քաղաքապետարանը՝ շաբաթական 5 անգամ: Ճամբարակ համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 100 դրամ:

 

Իջևան քաղաք

Իջևան քաղաքում գոյացող թափոնների ծավալը տարվա կտրվածքով կազմում է 3800 տոննա: Իջևան քաղաքի բնակչության թիվը կազմում է 14700 մարդ: Պետք է նշել, որ տվյալ աղբավայրում տեղադրվում է նաև Իջևան քաղաքի հարակից Ենոքավան, Ակնաղբյուր և Գետահովիտ համայնքներում գոյացված կենցաղային աղբը: Աղբավայրը գտնվում է Իջևան քաղաքից մոտ 4-6 կմ հեռավորության վրա: Աղբավայրի մակերեսը կազմում է 3 հա: Աղբահանությունը իրականացվում է Իջևան քաղաքի կոմունալ բաժնի կողմից: Աղբահանության սակագինը մեկ շնչի համար կազմում է 100 դրամ, որից հաջողվում է գանձել մոտ 90%-ը: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, ջրամատակարարում, հոսանք: Աղբավայրում հայտնաբերվել է բազմաթիվ այրման օջախներ, առկա էին նախկինում այրման բազմաթիվ հետքեր: Աղբավայրում, հարկ եղած ժամանակ, իրականացվում են հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ։

 

Գյումրի համայնք

Գյումրի համայնքում գոյացված աղբը տեղադրվում է բնակավայրից 2-7 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 12 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է Սովետական Միության ժամանակ՝ 1953 թվականին։ Գյումրի համայնքի բնակչության թիվը կազմում է 120000 մարդ: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 11 հազար տոննա աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ վարձու տեխնիկայի օգնությամբ։ Աղբավայրի տարածքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Աղբավայրում չեն իրականացվում հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ: Գյումրի համայնքի աղբահանությունը իրականացվում է համայնքի կոմունալ բաժնի կողմից՝ իրենց ԳԱԶ 3309 և ռոբոտ աղբատար 10 մեքենաների միջոցով: Գյումրի համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 100 դրամ, որը հաջողվում է գանձել 70%-ով։

 

Արարատ համայնք

Արարատ համայնքում գոյացված աղբը տեղադրվում է Արարատ համայնքի վարչական տարածքում, որը գտնվում է բնակավայրից 2 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 6.1 հա տարածք, որը բաղկացած է երեք հողակտորից: Աղբվայրը հատկացվել է կառավարության №2416Ն որոշման համաձայն՝ 2005 թվականին: 2016 թվականին աղբավայրի տարածքում իրականացվել է պիլոտային ծրագիր, որի շրջանակներում բարեկարգվել է աղբավայրի տարածքի մի մասը, որը ունի պարիսպ, պահակակետ, ապահովված է ջրամատակարարմամբ և էլեկտրոմատակարարմամբ: Սակայն մինչ օրս աղբը տեղադրվում է աղբավայրի ոչ բարեկարգված հատվածում, որտեղ առկա են բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 2380 տոննա աղբ: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ վարձու տեխնիկայի օգնությամբ: Աղբավայրում իրականացվում են հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ միայն մեծ հրդեհների ժամանակ՝ կոմունալի ջրցան մեքենայի միջոցով: Արարատ համայնքի բնակչության թիվը կազմում է 11800 մարդ: Արարատ համայնքի աղբահանությունն իրականացնում է Արարատ համայնքի կոմունալ բաժինը՝ ամենօրյա հաճախականությամբ։ Արարատ համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 180 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 80-90 տոկոսով:

 

Չարենցավան համայնք

Չարենցավան համայնքում գոյացված աղբը տեղադրվում է Ալափարս համայնքում, որը գտնվում է Չարենցավանից 5-7 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 3 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է Սովետական Միության ժամանակ: Չարենցավան համայնքի բնակչության թիվը կազմում է 17 հազար մարդ: Սակայն Չարենցավանի համայնքի աղբավայրում տեղադրվում է նաև հարակից Արզաքան, Բջնի, Ալափարս, Ֆանտան և Գյումուշ համայնքների առաջացրած աղբը: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 17 հազար մ3 աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակա-րարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ «Մաքուր Չարենցավան» ՀՈԱԿ-ի կողմից: Աղբավայրի տարածքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Աղբավայրում չեն իրականացվում հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ: Չարենցավան համայնքի աղբահանությունը իրականացնում է «ԲԱԼՄԱԿ» ՍՊԸ-ի կողմից՝ շաբաթական երեք անգամ հաճախականությամբ: Քաղաքում տեղադրված է պլաստիկ շշերի հավաքման համար նախատեսված հատուկ տարրաներ: Չարենցավան համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 200 դրամ, իսկ գյուղերում՝ 150 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 98 տոկոսով:

 

Հրազդան համայնք

Հրազդան համայնքում գոյացված աղբը տեղադրվում է Հրազդան քաղաքի նախկին ցեմենտի գործարանի տարածքում, որը գտնվում է բնակավայրից 5-7 կմ հեռավորության վրա, և զբաղեցնում է 24.2 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է կառավարության №50 որոշման համաձայն՝ 21.03.2018 թվականին: Աղբավայրը հանձնվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի «ԿԿԹԿ» ՍՊԸ-ին շահագործման: Հրազդան համայնքի բնակչության թիվը կազմում է 45-50 հազար մարդ: Սակայն Հրազդան համայնքի աղբավայրում տեղադրվում է նաև հարակից Ծաղկաձոր և Աղավնաձոր համայնքների առաջացրած աղբը (Ծաղկաձոր՝ 2000 մարդ, Աղավնաձոր՝ 1400 մարդ): Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 35 հազար մ3 աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ շաբաթական երկու անգամ՝ T-170 բուլդոզերով: Աղբավայրի տարացքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Աղբավայրում իրականացվում են հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ միայն մեծ հրդեհների ժամանակ՝ կոմունալի ջրցան մեքենայի միջոցով: Հրազդան համայնքի աղբահանությունը իրականացնում է Հրազդանի կոմունալ բաժինն՝ ամեն օր հաճախականությամբ: Հրազդան համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 200 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 90 տոկոսով:

 

Արենի համայնք

Արենի համայնքում գոյացված աղբը տեղադրվում է բնակավայրից 1-2 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 2 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է կառավարության որոշմամբ։ Արենի համայնքի բնակչության թիվը կազմում է 1680 մարդ: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 50 տոննա աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ տարեկան երկու անգամ վարձու Բուլդոզերի օգնությամբ: Աղբավայրի տարածքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Աղբավայրում չեն իրականացվում հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ: Արենի համայնքի աղբահանությունը իրականացնում է շաբաթական երկու անգամ: Արենի համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 50 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 90 տոկոսով:

 

Վայք համայնք

Վայք համայնքում գոյացված աղբը տեղադրվում է բնակավայրից 3-4 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 1.7 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է Սովետական Միության ժամանակ։ Վայք համայնքի բնակչության թիվը կազմում է 8200 մարդ: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ հազար տոննա աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ տարեկան երկու անգամ։ Աղբավայրի տարածքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Աղբավայրում չեն իրականացվում հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ: Վայք համայնքի աղբահանությունը իրականացնում է համայնքային ՀՈԱԿ-ի կողմից՝ շաբաթական երեք անգամ: Արենի համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 100 դրամ։

 

Քանաքեռավան քաղաք

Քանաքեռավան համայնքում գոյացված աղբը տեղադրվում է բնակավայրից 1200մ հեռավորության վրա և զբաղեցնում է 6 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է կառավարության №90 որոշմամբ: Քանաքեռավան համայնքի բնակչության թիվը կազմում է 4 հազար մարդ: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 800 մ3 աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ՝ երեք ամիսը մեկ հաճախականությամբ՝ վարձու տեխնիկայի օգնությամբ: Աղբավայրում հարկ եղած դեպքում իրականացվում են հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ: Քանաքեռավան համայնքի աղբահանությունը իրականացնում է «Սամվել Ղազարյան» ԱՁ-ի կողմից՝ շաբաթական մեկ անգամ։ Համայնքում առկա են աղբի հատուկ տարանջատ հավաքման արկղեր (թուղթ, պլաստիկ, մետաղ, ապակի): Քանաքեռավան համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 100 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 66%-ով:

 

Քասախ համայնք

Քասախ համայնքում գոյացված աղբը տեղադրվում է բնակավայրից 3.5 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 1.5 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է կառավարության №1107Ն որոշմամբ: Քասախ համայնքի բնակչության թիվը կազմում է 6411 մարդ: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 800 տոննա աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ տարեկան 3-4 անգամ՝ վարձու տեխնիկայի օգնությամբ։ Աղբավայրի տարածքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Քասախ համայնքի աղբահանությունը իրականացնում է համայնքի կոմունալ ծառայության կողմից՝ շաբաթական վեց անգամ։ Քասախ համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 100 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 70 տոկոսով:

 

Եղեգնաձոր համայնք

Քասախ համայնքում գոյացված աղբը տեղադրվում է բնակավայրից 3.5 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 1.5 հա տարածք: Աղբավայրը հատկացվել է կառավարության №1107Ն որոշմամբ: Քասախ համայնքի բնակչության թիվը կազմում է 6411 մարդ: Աղբավայրում տարեկան տեղադրվում է մոտ 800 տոննա աղբ: Աղբավայրը չունի պարսպապատում, պահակակետ, չունի ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Աղբավայրում իրականացվում են հողածածկման աշխատանքներ հարկ եղած ժամանակ՝ տարեկան 3-4 անգամ՝ վարձու տեխնիկայի օգնությամբ։ Աղբավայրի տարածքում առկա էին բազմաթիվ այրման օջախներ և նախկինում այրման հետքեր: Քասախ համայնքի աղբահանությունը իրականացնում է համայնքի կոմունալ ծառայության կողմից՝ շաբաթական վեց անգամ։ Քասախ համայնքի աղբահանության սակագինը մեկ անձի համար կազմում է 100 դրամ, որը հաջողվում է գանձել մոտ 70 տոկոսով: