AM RU EN

Վերամշակման տեխնոլոգիաներ

Թռչնի գոմաղբի վերամշակման և օգտահանման տեխնոլոգիա

20/09/2024

Վերմիտեխնոլոգիան հատուկ բնապահպանական պայմաններում տարբեր սուբստրատների վրա գոմաղբի անձրևաորդերի աճեցման, կոպրոլիտի և որդերի կենսազանգվածի մշակման ու օգտագործման կազմակերպչական և տեխնոլոգիական միջոցառումների համակարգ է, որը զարգանում է առնվազն երկու ուղղությամբ․

  • վերմիկոմպոստավորում, որի հիմնական նպատակը տարբեր օրգանական թափոնների էկոլոգիապես անվտանգ մշակումն է և գոմաղբի անձրևաորդերի արտաթորանքի զանգվածի՝ կոպրոլիտների (կենսահումուս կամ վերմիկոմպոստ)՝ արտադրությունը, որը հանդիսանում է   արժեքավոր օրգանական պարարտանյութ,
  • վերմիմշակում, որը անձրևաորդերի պոպուլյացիայի բազմացման գործընթացն է:

Տեխնոլոգիական գործընթացի առաջին փուլում օրգանական թափոնները (հավի գոմաղբը) ենթարկվում են վերմիկոմպոստացման, այսինքն՝ գոմաղբի անձրևաորդերի պոպուլյացիայի և միկրոօրգանիզմների կողմից մշակման, որի արդյունքում ստացվում է վերմիկոմպոստ, այնուհետև դրա տարանջատումից հետո՝ կենսահումուս։
Գոմաղբի որդերի արդյունաբերական բուծումը, որոնք բնակեցնում են օրգանական կենդանական թափոններից, մասնավորապես հավի գոմաղբից պատրաստված սուբստրատում, նպատակահարմար է իրականացնել խոշոր թռչնաբուծական ֆերմաներում, քանի որ որդերի հիմանական սնունդը գոմաղբն է։ Վերմիկոմպոստացման սուբստրատում գոմաղբի, թեփի, ծղոտի և ավազի տոկոսային հարաբերակցությունը 1:2:2:0.5 օպտիմալ է գոմաղբի անձրևաորդերի բնակեցման համար:
Տնտեսության համար հատկացվում է փակ սենյակ, որում տեղադրում են գոմաղբի անձրևաորդերի աճեցնելու համար նախատեսված տարաներ կամ մարգեր, տարածք՝ օրգանական թափոնները կուտակելու և դրանք պահելու համար, ծածկ կամ փակ տարածք՝ վերմիկոմպոստը չորացնելու և մաղելու համար։ Ցանկալի է նաև ունենալ տաքացվող տարածք կամ ջերմոց՝ հիմնական կուլտուրաների պահպանման համար։
Արտադրության ցիկլը պետք է ներառի մի շարք դրույթներ.

  1. Բաց օդում վերմիկոմպոստացման ժամանակ մարգերը պետք է տեղակայվեն թեթև թեքությամբ (30–35 º) տարածքում՝ ապահովելով ջրի արտահոսքը։ Նրանք պետք է տեղադրվեն քամու գերակշռող ուղղությամբ: Մարգերի միջև հեռավորությունը առնվազն 1,5մ է՝ հաշվի առնելով սայլակի կամ փոքր տրակտորի անցումը, մարգերի լայնությունը 1մ է, երկարությունը կարող է լինել ցանկացած: Մարգերի տեղադրումը, որդերի կերակրումը, վերմիկոմպոստ հավաքելը կատարվում է՝ ելնելով 1 մ2-ու հաշվարկից,
  2. մարգեր կառուցելիս նշագծվում են այն վայրերը, որտեղ դրանք տեղադրվելու են։ Մարգերի համար հատկացված տարածքը պետք է մի փոքր փխրեցվի և ծածկվի ավազի 10 սմ շերտով, այնուհետև 12 մմ-ից ոչ ավել անցքերի չափսերով մետաղյա ցանց է դրվում մարգերի ամբողջ տարածքի վրա՝ ցանցի եզրերը թեքված 30 սմ-ով: Ցանցն անհրաժեշտ է որդերին խլուրդների և մկների ներթափանցումից պաշտպանելու համար: Ցանցի փոխարեն մարգերը կարելի է սալարկել աղյուսով, լցնել բետոնով կամ ծածկել խճաքարի 10-15 սմ շերտով։ 
  3. Տնտեսությունում մարգերի, փոխադրման և այլ աշխատատար գործընթացներին հետևելու  համար անհրաժեշտ է բարձր հաճախականության վիբրացիոն քարմաղեր թրթռացող մաղով, որպեսզի որդերն առանձնացվեն վերմիկոմպոստից և սեպարացիայի արդյունքում ստացվի կենսահումուս, ինչպես նաև փոքրածավալ անիվավոր տրակտոր և սայլակ,
  4. փոքր գործիքներից անհրաժեշտ է ատամների ծայրը գնդաձև եղան, մարգերը թուլացնելու և սնունդը հարթեցնելու համար խիտ ատամներով պլաստմասե փոցխ, կլորացված ծայրերով քառամատ եղան՝ որդերի քանակը որոշելու նպատակով նմուշներ վերցնելու համար, փողրակ՝ ամռան ընթացքում ջրելու համար, pH մետր կամ լակմուս թուղթ՝ սուբստրատի թթվայնությունը ստուգելու համար, մարգերում և կույտերում ջերմաստիճանը չափելու համար հողի ջերմաչափ՝ 60սմ երկարությամբ և 5oC-ից մինչև 40oC աստիճանավորմամբ, 30 × 20 × 15 չափի փայտե արկղեր՝ բիոփորձեր անցկացնելու համար, 25 × 50 × 20 սմ չափի արկղեր (պլաստմասսե կամ փայտե) որդերի տեղափոխման համար, ռետինե ձեռնոցներ, մարգերի համարներով ցուցատախտակներ,
  5. ավելի նպատակահարմար է տարածքի բաժանումը մարգերի, օրգանական թափոնների պատրաստումը, սարքավորումների ձեռք բերումը և այլն սկսել աշնանը, որպեսզի գարնանը հնարավոր լինի իրականացնել որդերի բնակեցում: Վերմիկոմպոստավորման ժամանակ գոմաղբի պահեստավորման տարածքը գտնվում է մարգերի մոտ: Գոմաղբը պիտակավորվում է և տեղադրվում 80–100 սմ բարձրությամբ կույտերի մեջ, որպեսզի ավելի արագ հասունանա, յուրաքանչյուր կույտ ծածկված է ծղոտով կամ պլաստիկ թաղանթով: Կույտերը պետք է պարբերաբար ջրվեն՝ ամոնիակը հեռացնելու և որոշակի խոնավություն պահպանելու համար(75–80%): Խմորման ժամանակ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 50 °C։ Ջերմաստիճանի նվազումը մինչև շրջակա միջավայրի ջերմաստիճանի  ցույց է տալիս հավի գոմաղբի պատրաստ լինելը:
Այսպիսով, հաշվի առնելով օրգանական թափոնների օգտահանման խնդիրը լուծելու և կենսահումուսի գյուղատնտեսական կարիքները բավարարելու անհրաժեշտությունը, նպատակահարմար է ինտենսիվացնել արտադրությունը՝ օգտագործելի տարածքի առավել արդյունավետ օգտագործման և գործընթացի առավելագույն մեքենայացման միջոցով: