07/03/2025
Այս տեխնոլոգիան կարող է կիրառվել քլորի արդյունաբերության, շինարարական նյութերի արտադրության և կենցաղային քիմիայի մեջ: Հեռացող գազերից քլորի որսման նպատակով դրանք ենթարկում են բարբոտաժի կրի ջրային սուսպենզիայի միջով: Արդյունքում գոյանում է քլորակրային սուսպենզիա, որն իրենից ներկայացնում է կալցիումի հիդրոքսիդների և կարբոնատների կախույթ կալցիումի հիպոքլորիդի, քլորատի և քլորիդի լուծույթում, որն էլ թափվում է բացօդյա տարածքում գտնվող խարամակուտակիչների մեջ:
Ժամանակի ընթացքում խոնավության, օդի և լույսի ազդեցության տակ աբգազային քլորակրային թափոնների բաղադրության մեջ մտնող անկայուն հիպոքլորիտները քայքայվում են գոյացնելով գազային քլոր և ածխածնի օքսիդ, որը բերում է մթնոլորտի և գրունտային ջրերի զգալի աղտոտման:
Կալցիում պարունակող թափոնի վերամշակումը գիպսի կարելի է իրականացնել խառնելով այն ծծմբական թթվի հետ: Նախ քլորակրի թափոնը ալկալացնում են` հասցնելով PH 11-11.5, այնուհետև 25-350C ջերմաստիճանային պայմաններում խառնում են տրոտիլային արտադրության` սուլֆատ պարունակող մոխրի հետ, հետագայում առանձնացնելով գոյացած գիպսը ֆիլտրացման եղանակով, լվանում են այն ծծմբական թթվով` հասցնելով PH8,0-8,5, չորացնում 1050C և ապահիդրատացնում 280-3300C ջերմաստիճանային պայմաններում: Տրոտիլի արտադրության սուլֆիտային մոխրաջրերի այրման ժամանակ գոյացած սուլֆատ պարունակող մոխիրն իրենից ներկայացնում է նատրիումի անօրգանական ջերմակայուն աղերի և մրի խառնուրդ: Սուլֆատ պարունակող մոխիրով աբգազային քլորակրային թափոնների մշակման ժամանակ գոյանում են` որպես շինանյութ օգտագործելու համար պիտանի գիպսային կապակցանյութ և նատրիումի հիպոքլորիդ պարունակող ֆիլտրատ` որն էլ կարելի է օգտագործել կենցաղային քիմիայում որպես սպիտակեցնող նյութ:
Աբգազային քլորակրային թափոնների սուսպենզիայի մեջ խառնման ժամանակ ավելացնում են կալցիումի հիդրօքսիդ` 25-350C ջերմաստիճանային պայմաններում, PH 11,5: Այնուհետև խառնման և սառեցման ընթացքում լցնում են այն սուլֆատ պարունակող մոխրի ջրային լուծույթ (ջուր:մոխիր 5:3 հարաբերությամբ) պարունակող ռեակտորի մեջ: Դատարկումը և հետագա մեկժամյա պահումը իրականացվում է 25-300C ջերմաստիճանային պայմաններում: Հասունացման ավարտից հետո գոյացած գիպսային խարամը առանձնացնում են ֆիլտրատից (որն ուղարկվում է սպիտակեցնող լուծույթներ պատրաստելու), լվանում են ջրով և մշակում են ծծմբական թթվով հասցնելով PH8,0-8,5: Այնուհետև այն զտում են, լվանում ջրով, չորացնում 1050C ջերմաստիճանային պայմաններում և ջրազրկում 3000C ջերմաստիճանային պայմաններում:
Հետևելով նշված պայմանները հնարավոր կլինի լիովին օգտահանել քլորային արտադրության աբգազային քլորակրային, տրոտիլի արտադրության սուլֆիտային մոխրաջրերի այրման ժամանակ գոյացած սուլֆատ պարունակող մոխրային թափոնները, և ստանալ պահանջվող որակի շինարարարական գիպս ու սպիտակեցնող նյութ: