AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օրհուս կենտրոնում հյուրընկալվել է «Ապահով անկյուն» ՀԿ-ի երիտասարդական խումբը

28/03/2025

Մարտի 26-ին ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի, Օդերևութաբանի օրերի կապակցությամբ, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում հյուրընկալվել էին «Ապահով անկյուն» ՀԿ-ի երիտասարդական խումբը՝ ՀԿ-ի նախագահի ուղեկցությամբ։
Երիտասարդ այցելուները նախ ծանոթացել են ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի գործունեությանը, ապա՝ անտառաբանի, ջրաբանի և օդերևութաբանի օրերի թեմաներին, դրանց կարևորությանը։
Այսպիսի բնապահպանական տոները հնարավորություն են տալիս բարձրացնելու հանրության իրազեկվածությունը էկոլոգիական խնդիրների մասին, ինչպես նաև խթանում են համատեղ գործողությունների իրականացումը։
Մասնակիցները տեղեկատվություն են ստացել նաև Հայաստանի ջրային էկոհամակարգերի, այդ թվում՝ Սևանա լճի պահպանության և գետերի աղտոտվածության խնդիրների, ինչպես նաև մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների վերաբերյալ։
Միջոցառման ավարտին երիտասարդները իրենց ստացած գիտելիքները ամփոփել են «Kahoot» առցանց ուսուցողական խաղի միջոցով և շեշտել նման միջոցառումների կարևորության մասին, քանի որ ստացած գիտելիքները կիրառելի են թե՛ առօրյայում, թե՛ ուսման և աշխատանքի ընթացքում։

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025

Քլորօրգանական թափոնների վերամշակում քայքայիչ ջրածնավորման եղանակով

15/10/2025