AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (27.10-01.11.2025թ.)

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքի հոկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        25.7°C (2023թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա              - 5.1°C (1977թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       10.3°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին