AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (18-23.10.2025թ.)

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 18-ի և 22-ի  ցերեկը, 19-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 20-21-ին առանձին շրջաններում հնարավոր է  քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։