AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (08-13.10.2025թ.)

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 11-ին , 12-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան, 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի և 13-ի գիշերը և առավոտյան, 11-12-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ին աստիճանաբար կնվազի 5-9 աստիճանով:

Երևան քաղաքի հոկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան         29°C (2016թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             - 1.2°C (1970թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       14․8°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին