AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (30.09-05.10.2025թ.)

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-2-ին հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-5-ին նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի հոկտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        31.0°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               2.1°C (1992թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       17.5°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին