AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (25-30.09.2025թ.)

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը , 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 27-ին և գիշերը և կեսօրից հետո, 29-ի գիշերը, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-28-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        32.4°C (2004թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               2.9°C (1983թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       18.6°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին