AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (17-22.09.2025թ.)

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 20-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        34.4°C (2022թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               6.1°C (1992թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       20.2°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին