AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (12-17.08.2025թ.)

Ուշադրություն
Oգոստոսի 12-17-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 12-ին երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 12-ի երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան, 14-ին և 16-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 12-16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 15-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի օգոստոսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        40.5°C (2023թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             14.3°C (1981թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      26.6°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին