AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (17-22.05.2025թ.)

Երևան քաղաքում՝

     Մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

     Մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 18-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը, 18-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։