AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (21-26.04.2025թ.)

Երևան քաղաքում՝

Ապրիլի 21-ի կեսօրից հետո, 22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 24-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 21-ի ցերեկը, 22-23-ին, 25-ին՝ շրջանների զգալի մասում, 24-ին, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ապրիլի 21-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 22-ի   բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        29.0°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             -2.4°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       13.0°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին