AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (01.03 -06.03.2025թ.)

   Պայմանական նշաններ

Երևան քաղաքում՝

   Մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Մարտի 2-ին, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`

    Մարտի 1-ի ցերեկը, 2-ի և 4-ի գիշերը, 3-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 1-2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ, մարտի 3-ին և 6-ին ՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։