AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (13 - 18.01.2025թ.)

Երևան քաղաքում՝

Հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 13-15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 17-18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 15-16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի հունվարի  14-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան       10.7°C (1955թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա           -25.2°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       -4.3°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին