AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

09/06/2025

Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա:
Գրենլանդիայի ափի մայրցամաքային շելֆը առանձնանում է խորը ակոսներով, որոնք կոչվում են սառցադաշտային ակոսներ: Անտարկտիդայում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ այնտեղ սառցադաշտային ակոսները ուժեղացնում են սառը և տաք ջրերի միախառնումը, բայց քիչ տվյալներ են հավաքագրվել որոշելու համար, թե արդյոք նույնը տեղի է ունենում Գրենլանդիայի ակոսների դեպքում:
2022 թվականի ամռան վերջին Նիլ Արմսթրոնգ նավի վրա, «Մերձբևեռային Հյուսիսատլանտյան Շրջադարձ» ծրագրի շրջանակներում, հետազոտողները ուսումնասիրել են, թե ինչպես են Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները ազդում օվկիանոսային շրջանառության վրա: Նրանք տվյալներ են հավաքել Գրենլանդիայի հարավ-արևմուտքում։

Արդյունքները ցույց են տվել, որ սառցադաշտային ակոսները նպաստում են, որպեսզի Ատլանտյան օվկիանոսի տաք և աղի ջրերը հասնեն և միախառնվեն բևեռային սառը ջրերի հետ։ Սառցադաշտային ակոսների շրջակայքի ջրերը ավելի թարմ են և սառը, ավելի հարուստ թթվածնով և աղքատ սննդանյութերով, քան մոտակա ծովափնյա ջրերը։ Ջրային պայմանների այս փոփոխությունները կարող են փոքր-ինչ սահմանափակել սառցադաշտային սառույցի հալքը։
Հեղինակների խոսքով՝ ուսումնասիրությունը նոր պատկերացում է տալիս Գրենլանդիայի թերուսումնասիրված սառցադաշտային ակոսների և դրանց դերի մասին կլիմայական համակարգի մոդուլյացիայի գործում։ Այնուամենայնիվ, նրանք նշում են, որ անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ՝ գնահատելու սառցադաշտային ակոսների ազդեցությունը համաշխարհային օվկիանոսիշրջանառության վրա։

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025

Քլորօրգանական թափոնների վերամշակում քայքայիչ ջրածնավորման եղանակով

15/10/2025