AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

06/05/2025

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։

Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում առօրյա կյանքը։
Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության (EEA)՝ 2024թ․ զեկույցը մարդու առողջության վրա օդի աղտոտվածության ազդեցության մասին, հստակ ցույց է տալիս․

2022թ․-ին PM2.5 մասնիկների ազդեցությունը երեխաների մոտ ասթմայի պատճառով հանգեցրել է ավելի քան 37․000 առողջ կյանքի տարվա կորստի📉։
NO₂-ի ազդեցությունը մեծահասակների մոտ բերել է ավելի քան 74․000 առողջ կյանքի տարվա կորստի։

Չնայած տասնամյակների առաջընթացին՝ Եվրոպայի քաղաքային բնակիչների մեծ մասը դեռ ենթարկվում է աղտոտման մակարդակների, որոնք գերազանցում են ԱՀԿ ցուցումները։ Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկան ցույց է տալիս, թե որքան հեռու ենք այդ չափանիշներից։

2030 թվականից ուժի մեջ մտնող ԵՄ-ի նոր սահմանաչափերը կօգնեն մոտենալ ԱՀԿ ուղեցույցներին։

Օդի որակի բարելավումը կանխում է ասթման՝ միաժամանակ թեթևացնելով արդեն ասթմայով ապրող մարդկանց բեռը։