05/05/2025
2025 թվականի ապրիլի 28-ից մայիսի 2-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված «Սառցադաշտերից ֆերմաներ» (G2F) տարածաշրջանային ծրագրի խորհրդատվական աշխատաժողովին, որը տեղի ունեցել Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում։
Աշխատաժողովի նպատակներն էին՝
Ուզբեկստանի Հանրապետություն (ք. Տաշքենդ) այցի շրջանակներում, Լ․ Ազիզյանը այցելել է նաև Ուզբեկստանի Հանրապետության Էկոլոգիայի, Շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության գործակալություն (Ուզհիդրոմետ):
Տեղի է ունեցել հանդիպում Ուզհիդրոմետի գլխավոր տնօրեն Շերզոդ Խաբիբուլլայի, Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարանի ռեկտոր Վալերի Միխեևի, Վրաստանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության ղեկավարի տեղակալ Իրակլի Մեգրելիձեի, ինչպես նաև Ուզհիդրոմետի մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության և փոխգործակցության հետագա ամրապնդման հնարավորությունները՝ գիտական հետազոտությունների, ուսումնական ծրագրերի, կլիմայի փոփոխության մոնիթորինգի, վաղ նախազգուշացման և կանխատեսման համակարգերի ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ։