AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 21․04 - 27․04․2025թ.

28/04/2025

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ 
Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան  ցորենի հասկակալումը, նախալեռնային շրջաններում՝ ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը,  լեռնային  շրջաններում՝ ցողունակալումը։
Հովտային շրջաններում  շարունակվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը,  նախալեռնային շրջաններում՝ տերևների առաջացումը և բողբոջների ուռչումը։ 
Արարատյան դաշտում շարունակվել է ծիրանենու և դեղձենու պտուղների աճն ու զարգացումը։
Նախալեռնային շրջաններում առաջացել են կարտոֆիլի ծիլերը, լեռնային շրջաններում շարունակվել է կարտոֆիլի ցանքը։