AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 07․04-13․04․2025թ.

14/04/2025

Շաբաթվա ընթացքում հովտային շրջաններում  առաջացել են ծիրանենու և խաղողի վազի առաջին տերևները, շարունակվել է կորիզավորների ծաղկումը, դեղձենու ծաղկումն ավարտվել է։
Աշնանացան ցորենը գտնվել է ցողունակալման փուլում, տեղ-տեղ առաջացել են ծեղացողունի ներքին հանգույցները։ Դիտվել է  խոտաբույսերի  ցողունի աճ, առվույտի բարձրությունը կազմել է 25սմ։
Նախալեռնային  շրջաններում կատարվել է կարտոֆիլի տնկում, աշնանացան ցորենի մոտ  երևացել  են   ծեղացողունի ներքին հանգույցները, սկսվել է պտղատուների ծաղկումը։
Որոշ լեռնային  շրջաններում  առաջացել  են  աշնանացան ցորենի հանգուցային արմատները, պտղատուների  բողբոջները են։
Դիտված տեղումների բարձրացրել են հողի խոնավության պաշարները։