AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի ղեկավար Աստղիկ Ծատուրյանը մասնակցել է «Քաղաքային կայուն անտառտնտեսության և ծառաբանության (Arboriculture)

10/04/2025

2025 թվականի մարտի 10-28-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի ղեկավար Աստղիկ Ծատուրյանը մասնակցել է «Քաղաքային կայուն անտառտնտեսության և ծառաբանության (Arboriculture) կառավարում» միջազգային վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպվել էր Թաիլանդի «Բնական ռեսուրսների և բնապահպանության» նախարարության Թագավորական անտառների ծառայության կողմից, Թաիլանդի միջազգային համագործակցության գործակալության (TICA) աջակցությամբ։

Դասընթացը անց է կացվել Բանգկոկում և Թաիլանդի այլ քաղաքներում, ներգրավելով է 12 երկրների ներկայացուցիչների տարբեր ոլորտներից։ Քննարկվել են հետևյալ թեմաները.

  • քաղաքային անտառտնտեսություն,
  • կառավարման պլանի բաղադրիչներ, 
  • տվյալների հավաքագրման հարթակներ և մոնիթորինգ (U-Tree, i-Tree Eco, Survey123 հավելվածներ),
  • քաղաքային անտառներում կենսաբազմազանության 
  • պահպանություն, 
  • ծառաբանություն (Arboriculture),
  • ծառերի պահպանության մեթոդներ,
  • ընտրման նրբություններ, 
  • ընդհանուր առողջություն և ընկնելու ռիսկերի գնահատում (Arborsonic3D սարքավորում), խնամք և այլն։

Գործուղումը ներառում էր այցեր դեպի՝ 

  • «Միջատների պահպանման և բազմացման կենտրոն», 
  • թռչնադիտարկման կայաններ,
  • հերբարիումներ,
  • Ռամսար ջրաճահճային տարածք, 
  • բուսաբանական այգիներ, 
  • ջերմոցներ, 
  • տնկարաններ,
  • քաղաքային անտառներ, 
  • կենսաինժեներիայի մեթոդներով ստացված լճակներ,
  • անտառվերականգնման տարածքներ, 
  • նախկինում աղբավայր եղած կանաչ տարածքներ և այլ վայրեր։