03/02/2025
2024 թվականի հուլիսի 15-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիան հավատարմագրվել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի պահանջների համապատասխան «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից լաբորատորիաների հավատարմագրման կոմիտեի 11․07․2024թ․ N 27/1 որոշմամբ՝ 4 տարի ժամկետով։
✅ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք է բերվել և տեղադրվել 9 ավտոմատ օդերևութաբանական կայան, և 23 ավտոմատ օդերևութաբանական կայաններ համալրվել են ձյան ծածկույթի բարձրության, մինչև 80սմ խորությամբ հողի խոնավության և հողի ջերմաստիճանի տվիչներով։
✅ Տեղադրվել են Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ձեռք բերված 2 օդերևութաբանական արբանյակային ալեհավաքներ և 2 սերվերներ, որոնց միջոցով հնարավորություն է ընձեռվել երրորդ սերնդի Meteosat արբանյակից ստանալ եղանակի 3D պատկերներ՝ ջերմաստիճանի, ջրային գոլորշիների ամպամածության և ակլ օդերևութաբանական տարրերի վերաբերյալ՝ Եվրոպայի տարածքի համար:
✅ Վերսկսվել է 1-86 կարճ հեռախոսահամարով տվյալ և հաջորդ օրվա եղանակի կանախատեսումներին ծանոթանալու ծառայության մատուցումը:
✅ EU4ՍSevan ծրագրի աջակցությամբ ձեռք են բերվել 5 ջրաչափական պտուտաններ, ինչպես նաև մեկ ավտոմատ օդերևութաբանական կայան (տեղադրվել է Սևանա լճի առափնյա գոտում), որը զինված է նաև ջրային մակերևույթից գոլորշացման հաշվարկման տվիչով։
✅ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում Գեղամավան և Ծովինար հիդրոլոգիական դիտակետերում տեղադրվել են ջրի մակարդակի ռադարային դիտարկումների ավտոմատ կայաններ։
✅ ՀՕԿ-ի VI տարածաշրջանային կլիմայական կենտրոնի գործառույթների շրջանակներում կատարվել է Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի ամսական, սեզոնային և տարեկան կլիմայական մոնիթորինգ և կլիմայի փոփոխության գնահատում, որի արդյունքները հրապարկվել են «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ–ի և Գերմանիայի եղանակի ծառայության կայքերում, ինպես նաև «2023 թվականի Գլոբալ կլիմայի վիճակի» և «2023 թվականի Եվրոպայի կլիմայի վիճակի» ՀՕԿ–ի տեղեկագրերում:
✅ Հաստատվել է ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը (ՀՀ Քաղաքաշինության Կոմիտեի 2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն հրաման), որը մշակվել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ–ի կողմից։
✅ Իրականացվել է կլիմայի փոփոխության դիագնոստիկ վերլուծություն Հայաստանի արոտավայրերի համար՝ վերլուծելով ելակետային և ապագա կլիմայական ռիսկերը Ասիական Զարգացման Բանկի «Հայաստանում բարձրարժեք մշակաբույսերի դիվերսիֆիկացիայի ընդլայման, անասնաբուծության կայուն ինտենսիվացման և կենսունակության բարձրացման գնահատում» ծրագրի շրջանակներում։
✅ Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման նպատակով, պետական ֆինանսավորմամբ, 2024 թվականին ձեռք է բերվել օդի որակի մոնիթորինգի երկու ավտոմատ դիտակայան, որոնք նախատեսվում են տեղադրել և շահագործել 2025 թվականի 1-ին եռամսյակում։ Արդիականացումը հնարավորություն կընձեռնի իրական ժամանակում ճշգրիտ չափել օդի հիմնական աղտոտիչները (ներառյալ փոշու մասնիկները՝ PM2․5 և PM10, ազոտի և ծծմբի երկօքսիդները, ածխածնի մոնօքսիդը, գետնամերձ օզոնը):
✅ Առաջին անգամ 2024 թվականից սկսած պետական ծրագրով Սևանա լճի 3 դիտակետի տարբեր խորության շերտերում ամսական հաճախականությամբ իրականացվում է ջրի որակի ֆիզիկաքիմիական և հիդրոկենսաբանական (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնակցությամբ) մոնիթորինգ։
✅ Լաբորատորիայի ISO 17025-2019 հավատարմագրման շրջանակներում հավատարմագրվել է հողերի անալիզի 6 անալիտիկ ստանդարտ մեթոդ։
✅ Կենսաբազմազանության մոնիթորինգի շրջանակում հավաքագրվել է շուրջ 8000 տվյալ, որոնք ընդգրկում են տեսակների թվաքանակ ու առկայություն, դրանց կարգավիճակը, տարածվածությունը և միջավայրի բնութագրերը։
✅ Ներդրվել է «Անտառների ազգային մոնիթորինգ» գաղափարը, որն իրականացվում է 2 փուլով՝ առաջին փուլը Collect Earth ծրագրով հողերի կատեգորիաների գնահատում և տեսողական դասակարգում, որի շրջանակներում իրկանացվել է 63000 տեղամասերի մեկնաբանություն, իսկ երկրորդ փուլը դաշտային աշխատանքներն են, որի ջրջանակներում ՀՀ ամբողջ տարածքում տեղադրվել են թվով 317 մշտական փորձահրապարակներ:
✅ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի երկու աշախատակից ճանաչվել են ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հայտարարված «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2024» մրցույթի հաղթողներ:
✅ EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվել են Էկոպորտալի վերածրագրավորման և Սևանա լճի բաժնի ստեղծման աշխատանքները:
✅ Մշակվել է A2 – Մթնոլորտային օդի որակը քաղաքային բնակավայրերում ինդիկատորը և հրապարակվել www.ecoportal.am-ում:
✅ Կնքվել է գիտատեխնիկական համագործակցության հուշագիր ՌԴ Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության» հետ և Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության «Կազհիդրոմետ» հանրապետական պետական ձեռնարկության հետ:
✅ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները կարողությունների զարգացման նպատակով 2024 թվականին մասնակցել են 140-ից ավել դասընթացների և վերապատրաստումների։
✅ ԲՈՒՀ-երի, դպրոցների, և այլ կրթական կենտրոնների համար կարողությունների զարգացման շրջանականերում ՊՈԱԿ-ը հյուրընկալել է 61 դպրոցի աշակերտների և 100-ից ավել ուսանողների։
✅ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ համատեղ իրականացվել են կլիմայի փոփոխության և վտանգավոր եղանակային երևույթների գիտական ուսումնասիրություններ, որի արդյունքում 2024 թվականին հրապարակվել է 4 գիտական հոդված միջազգային հեղինակավոր ամսագրերում։
✅ 2024 թվականին ավելացել է ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության պահանջարկը. բարձրացել են ձեռնարկատիրական հիմունքներով հիդրոօդերևութաբանական, հիդրոերկրաբանական, աշխարհատեղեկատվական և լաբորատոր ծառայությունների մատուցման պայմանագրերի քանակը և ցուցանիշները։
✅ 2024 թվականին ձեռնարկատիրական գործունեությունից առաջացած մուտքերը կազմել են 224․12 մլն․ դրամ, ինչը ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 32․05 մլն դրամով կամ 16.9%-ով: