AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը Ռուսհիդրոմետի հետ համատեղ կիրականացնի օդերևութաբանական կայանների ցանցի զարգացման ծրագիրը

29/01/2025

ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը Ռուսհիդրոմետի հետ համատեղ ստորագրել է համաձայնագիր օդերևութաբանական նոր կայանների և մոնիթորինգային համակարգի զարգացման վերաբերյալ։  Որպես պիլոտային տարածքներ ընտրվել են ՌԴ երեք՝ Նիժնի Նովգորոդի, Նովոսիբիրսկի և Սամարայի մարզերը։
Այն օդերևութաբանական կայանները, որոնք պաշտոնապես ընդգրկած չեն Ռուսհիդրոմետի մոնիթորինգային ցանցի մեջ, այսուհետ հասանելի կլինեն ինչպես Ռուսհիդրոմետին, այնպես էլ գյուղատնտեսական տարբեր գերատեսչություններին: Վերջիններս, օգտագործելով նման տվյալները, կկարողանան օպերատիվ և ճշգրիտ տեղեկանքներ տրամադրել գյուղատնտեսական արտադրողներին՝ պարարտանյութի կիրառման, տարբեր մշակաբույսերի մշակման ժամկետների վերաբերյալ։   
Օդերևութաբանական կայանների պակասի խնդիրը շատ արդիական է և գրեթե միշտ բարձրաձայնվում է տարածքային գյուղատնտեսական արտադրողների և գյուղատնտեսական ապահովագրողների կողմից։  
Ռուսաստանում պետական աջակցությամբ գործում է բերքի ապահովագրման տարբեր ծրագրեր։ Մշակաբույսերի բազմաբնույթ ռիսկերի ապահովագրության դեպքում վճարումը կազմակերպելու համար պահանջվում է Ռուսհիդրոմետից որոշակի ձևի տեղեկանք: Եթե տնտեսությունը տեղակայված է օդերևութաբանական կայանից հեռու, ապա բերքի վնասի պատճառների վերաբերյալ տեղեկանքի ձեռք բերումը մեծ դժվարությունների առջև է կանգնեցնում ֆերմերներին։
Ֆերմերների կողմից օդերևութաբանական տվյալների ժամանակին ստացումը ոչ միայն օգնում է նրանց պլանավորել և վարել իրենց բիզնեսը, այլև նպաստում է ապահովագրական վճարների արագ տրամադրմանը: 

 

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025

Քլորօրգանական թափոնների վերամշակում քայքայիչ ջրածնավորման եղանակով

15/10/2025