AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կովկասի բնության հիմնադրամի կողմից ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ին նվիրաբերվեց տեսախցիկ և օբյեկտիվ

03/12/2024

Շարունակվում է Կովկասի բնության հիմնադրամի (ԿԲՀ) և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» ՊՈԱԿ-ի միջև դեռևս 2022 թվականից սկսված համագործակցությունը, որի շրջանակներում ԿԲՀ-ի կողմից շարունակական աջակցություն է ցուցաբերվում ՊՈԱԿ-ին՝ ՀՀ-ում կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի զարգացման գործում:
Այս անգամ ԿԲՀ-ի կողմից «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ին նվիրաբերվեց տեսախցիկ և օբյեկտիվ՝ կենսաբազմազանության մոնիթորինգ իրականացնելու, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություն մասնաճյուղերում և ԲՀՊՏ-ներում՝ էկոհամակարգերի վիճակի գնահատում իրականացնելու նպատակով։