29/11/2024
ՀՕԿ-ը հրապարակել է հերթական տեղեկագիրը, որը հիմք է նախապատրաստում ՀՕԿ-ի 75-ամյակի տոնակատարությանը 2025 թվականին։ Տեղեկագիրը նվիրված է կլիմայական հետազոտությունների և ծառայությունների արդյունքներին՝ ընդգծելով ձեռքբերումները, առաջնահերթությունները, խնդիրները և հնարավորությունները։
«2025 թվականը ՀՕԿ-ի 75-ամյակի տոնակատարության տարի – Գիտությունը գործի մեջ» թողարկման նախաբանում գլխավոր քարտուղար Սելեստա Սաուլոն գրում է, որ կլիմայի փոփոխության սպառնալիքը ՀՕԿ-ի դերը դարձնում է առավել կարևոր, քան երբևէ՝ 1950 թվականին ի վեր։
Համառության և գործին նվիրվածության շնորհիվ ՀՕԿ անդամները ստեղծել, պահպանել և ընդլայնել են Երկիր մոլորակի դիտարկումների ցանցը, կիսվել հավաքագրված տվյալներով, մշտապես կատարելագործել կանխատեսումներն ու ծառայությունները, հզորացրել կարողությունները գիտելիքների փոխանակման միջոցով և ներդրումներ կատարել հետագա հետազոտությունների համար։
Այսօր Կազմակերպության առջև կանգնած են բազմաթիվ մարտահրավերներ։ Կլիմայի փոփոխությունը ազդում է մեր կյանքի վրա, վաղ նախազգուշացումը առաջնահերթություն է կյանքեր փրկելու և բնական աղետների ռիսկը նվազեցնելու համար։ Լրացուցիչ գիտական հետազոտություններ են անհրաժեշտ կանխատեսումների որակի հետագա բարելավման, քաղաքականության մշակման և որոշումների կայացման համար։
«Վաղ նախազգուշացում բոլորի համար» ծրագիրը շեշտադրում է բոլորի հնարավորությունների ընդլայնումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում, մարդկային կյանքեր փրկելու, մարդկանց կենսապայմանների ապահովման և համայնքների աջակցման խնդիրներում։
Տես ավելին` https://www.meteovesti.ru/news/1732767174106-byulleten-vmo-2025---god-prazdnovaniya-75-letiya-vmo