26/11/2024
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կլիմայի ծառայությունը՝ նոյեմբերի 13-ին, այնուհետև նաև կենտրոնական լաբորատորիան՝ նոյեմբերի 20-ին, հյուրընկալել էր Մ․ Մանուշյանի անվան № 48 հիմնական դպրոցի աշակերտներին։
Այցի հիմնական նպատակն էր «Կլիմայի փոփոխություն և մարդու առողջություն» նախագծային աշխատանքի շրջանակներում ծանոթանալ օդերևութաբանական դիտարկումների և շրջակա միջավայրի մոնիթորինգի տվյալներին, հասկանալ կլիմայի փոփոխության վրա ազդող գործոնները, աղտոտվածության խնդիրները և դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա: