AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Խոցելիության նվազեցում և անհավասարությունների վերացում

08/11/2024

«G20» երկրների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Բրազիլիայում տեղի են ունեցել հանդիպումներ նախարարների մակարդակով՝ նվիրված աղետների ռիսկի նվազեցմանը, որոնց ընթացքում քննարկվել են առողջապահության, ֆինանսների, կրթության և աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ հարցեր։ 

Արդյունքը եղել է «Խոցելիության նվազեցման և անհավասարությունների վերացման մասին» հռչակագրի հաստատումը և վաղ նախազգուշացման համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կընձեռի ժամանակին արձագանքելու եղանակակլիմայական ռիսկերին: 
Հռչակագիրը ընդգծում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության կարևորությունը, որի նպատակն է, որ մինչև 2027 թվականը Երկրի վրա յուրաքանչյուր մարդ պաշտպանված լինի վաղ նախազգուշացման համակարգերի միջոցով:

Հռչակագիրը ընդունում է առաջընթացը ռիսկերի նվազեցման հարցում, սակայն սպառնալիքներն ու ռիսկերը, պայմանավորված բնական և տեխնածին աղետներով և կլիմայի փոփոխությամբ, շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել մարդկությանը:
Հյուրընկալող երկիրը՝ Բրազիլիան, կարող է օրինակ ծառայել այլ զարգացող երկրների համար: Այս տարվա ապրիլին և մայիսին Բրազիլիայի հարավում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղները մեծ մարդկային կորուստներ և ավերածություններ են առաջացրել։ Մյուս կողմից, Բրազիլիայի և Հարավային Ամերիկայի մեծ մասը պայքարում է ավերիչ երաշտի դեմ: 

2024 թվականի հոկտեմբերին Ամազոն գետի մակարդակը իջել է ռեկորդային ցածր մակարդակի, իսկ Ամազոնի ջրհավաք ավազանում բռնկվել են հրդեհներ, որոնց ծխի ամպերը ծածկել են Ամազոնի հարավը: Սա լուրջ հետևանքներ ունի ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ երկրագնդի համար՝ հաշվի առնելով Ամազոնի կենսական դերը ածխաթթու գազի կլանման հարցում:

Տես ավելին՝ https://www.meteovesti.ru/news/1730691919047-deklaraciya-g20-snizhenie-uyazvimosti-i-ustranenie-neravenstva