05/11/2024
Հոկտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության» (Ռոսհիդրոմետ) 190-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ, երկկողմանի հանդիպում է ունեցել «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության» (Ռոսհիդրոմետ) պատվիրակության հետ՝ տնօրեն Իգոր Շումակովի գլխավորությամբ:
Քննարկումների արդյունքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ»-ի և «Ռոսհիդրոմետ»-ի միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում ամրագրվել են հետևյալ համագործակցության կետերը՝
◾️ «Ռոսհիդրոմետ»-ի և «Հայհիդրոմետ»-ի միջև 2025-2027 թվականների գործառնական-արտադրական և գիտատեխնիկական համագործակցության ծրագրի նախագծի պատրաստում։
◾️ «Ռոսհիդրոմետ»-ի կողմից «Հիդրոօդերևութաբանական տեղեկատվության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ – Համաշխարհային տվյալների կենտրոն» դաշնային պետական հիմնարկի մշակած «Գետերի ռեժիմ» ծրագրային փաթեթի թարմացված տարբերակի տրամադրում և հայ մասնագետների համար դասընթացների անցկացում։
◾️ Սեզոնային կանխատեսումների մշակման և փոխանակման գործում շարունակական համագործակցության հաստատում՝ գործառնական պլանավորման բարելավման և կլիմայական պայմանների հետ կապված ռիսկերի նվազեցման նպատակով։
«Ռոսհիդրոմետ»-ի որակավորման բարձրացման ինստիտուտում «Հայհիդրոմետ»-ի մասնագետների մասնագիտական վերապատրաստման հնարավորություն, այդ թվում՝ հեռակա ձևաչափով և ՌԴ կառավարության կողմից հատկացված քվոտաների կիրառման միջոցով։