04/11/2024
Հոկտեմբերի 30-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա էին այցելել ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետի ուսանողները՝ դասախոս Ա․ Վարդանյանի ուղեկցությամբ:
Այցի շրջանակներում նրանք ծանոթացել են Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության աշխատանքներին, մասնավորապես դաշտային նմուշառումների, սարքավորումների, ջրերի ֆիզիկաքիմիական անալիզների մեթոդների և սկզբունքների հետ, հետ ինչպես նաև ականատես եղել որոշ անալիզների ընթացքին: