AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Քաղաքների աճը և ուրբանիզացիան տաքացնում են Երկիրը

01/11/2024

Ռուս գիտնականները ցույց են տվել, թե ինչպես է քաղաքների աճը հանգեցնում օդի ջերմաստիճանի գլոբալ աճին։ Ասֆալտի և բետոնի տակ հողը «փակելը» թույլ չի տալիս որ այն սառչի: Ավելին, քաղաքային տարածքները կլանում են ավելի շատ ջերմություն, քան բնական մակերեսները։ Արդյունքում քաղաքներում ջերմային կղզիներ են առաջանում։
Կարևոր է հասկանալ մարդու գործունեության, ուրբանիզացիայի և ջերմաստիճանի փոփոխության միջև կապը: Սա շատ կարևոր է կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար: Գիտնականները գնահատել են, թե ինչպես է ուրբանիզացիան և մարդկային գործունեությունն ազդում ջերմաստիճանի վրա՝ օգտագործելով Եգիպտոսի հյուսիսում գտնվող Կաֆր էլ-Շեյխի քաղաքային թաղամասը: 
Օգտագործվել են եղանակի պատմական տվյալներ և արբանյակային պատկերներ Landsat արբանյակից 1972-2021 թթ․ ժամանակահատվածի համար։ Գնահատման մեջ կիրառվել են մեքենայական ուսուցման ալգորիթմներ: Գիտնականները պարզել են, որ նախկինում ուսումնասիրվող տարածքում առկա էին մշակովի հողեր, դատարկ հողեր, քաղաքային մակերեսներ, բնական բուսականություն, Բուրուլլուս լիճը և ձկնաբուծարաններ: 1988թ․ ի վեր քաղաքային մակերեսն ավելացել է 2543 հեկտարով, մինչդեռ գյուղատնտեսական նշանակության հողատարածքները նվազել են գրեթե 1600 հեկտարով: Դատարկ հողերի տեսակարար կշիռը 28․3%-ից նվազել է մինչև 0․7%, քանի որ այդ հողերը օգտագործվել են քաղաքաշինության, գյուղատնտեսական նշանակության հողերի և ձկնաբուծական տնտեսությունների համար։ 

Օդի միջին ջերմաստիճանը 32․4°C–ից հասել է 33․6°C–ի։ Սպասվում է, որ մինչև 2056թ․ ջերմաստիճանը կբարձրանա ևս 3 °C-ով։ Գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը ըստ կանխատեսման կնվազի 11.48%-ով, քաղաքաշինությանը՝ 4.6%-ով, ձկնաբուծարաններինը՝ 6.1%-ով։
«Մենք կանխատեսում էինք հողօգտագործման և մակերևույթի ջերմաստիճանի փոփոխություններ: Քաղաքների ընդարձակումը բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա. ջերմաստիճանի փոփոխություններն ամբողջությամբ պայմանավորված են մարդու գործունեության հետ: Տեղական իշխանությունները պետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որը կնվազեցնի քաղաքների կողմից հողատարածքների գրավումը և կսահմանափակի ջերմաստիճանի բարձրացումը», - նշում են РУДН -ի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sustainability ամսագրում։

Տես՝ https://www.meteovesti.ru/news/1730194745278-urbanizaciya-nagrevaet-zemlyu 

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025

Քլորօրգանական թափոնների վերամշակում քայքայիչ ջրածնավորման եղանակով

15/10/2025