AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա

15/10/2024

Հոկտեմբերի 15-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էր այցելել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսը և ՄԱԿ-ի «Սնդիկի մասին» կոնվենցիայի ազգային համակարգող, Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Անահիտ Ալեքսանդրյանը։
Այցի նպատակն էր ծանոթանալու «Սնդիկի մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը Մինամատայի կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու համար» ծրագրի շրջանակներում լաբորատորիային տրամադրված սնդիկի և մեթիլսնդիկի անալիզատոր և նմուշառման սարքերին:
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն հայտնեց ծրագրի շրջանակում տրամադրած սարքավորումների, ինչպես նաև իրականացված դասընթացների համար։
Քննարկվեց սարքավորումների շահագործման հանձման և համապատասխան ուսուցման, ջրային ռեսուրսներում, հողում և այլ բաղադրիչներում սնդիկի մոնիթորինգի ծրագրերի ներդրման հարցերը։

 

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025

Քլորօրգանական թափոնների վերամշակում քայքայիչ ջրածնավորման եղանակով

15/10/2025