16/09/2024
1994թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հայտարարել է սեպտեմբերի 16-ն օզոնային շերտի պահպանության միջազգային օր: Այս օրն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման:
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությունը 1999թ. ապրիլի 28-ին։
Օզոնային շերտը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից:
Օզոնային շերտի պահպանությունը համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Այս խնդրով մտահոգված են գիտնականներ, բնապահպաններ, արդյունաբերողները:
Օզոնը քայքայող նյութերի աստիճանական վերացումը հզոր գործիք է կլիմայական գործողությունների համար, որն օգնել է դանդաղեցնել գլոբալ տաքացումը:
Սառեցման սարքավորումներն այսօր կազմում են էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառման 20 %-ը և ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը այս թիվը ավելի քան կկրկնապատկվի:
Երկրները պարտավորվում են աստիճանաբար դադարեցնել հիդրոֆտորածխածինների (HFCs) արտադրությունն ու սպառումը` սրանք գազեր են, որոնք նպաստում են կլիմայի փոփոխությանը:
Աշխատանքներն արդեն սկսվել են կլիմայական գործողությունների այս ձեռքբերումների ուղղությամբ, բայց օզոնի համաշխարհային օրվան նվիրված նշվում է ոչ միայն մինչ այժմ ունեցած ձեռքբերումները, այլև քննարկվում Մոնրեալի արձանագրության ներքո ավելի խորը և արագ գործողություններ իրականացնելու համար: