27/08/2024
Այսօր Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ողջունելով հայտարարությանն արձագանքած երիտասարդ կամավորներին՝ շնորհակալություն հայտնեց կատարված կարևոր աշխատանքի համար, մաղթեց հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ հետագա գործունեության ոլորտներում:
Կամավորներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ստացած գիտելիքների և հմտությունների համար՝ ակնկալելով հետագա համագործակցություններ:
Լևոն Ազիզյանը կարևորեց երիտասարդների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը ոլորտային տարբեր նախագծերում։
Հիշեցնենք, որ հուլիս-օգոստոս ամիսներին կամավորների կողմից իրականացվել են վարչական վիճակագրական հաշվետվությունների թվայնացման և մուտքագրման աշխատանքները, որոնք, չնայած մասնակիցների երիտասարդ տարիքների կատարվել են բարեխղճորեն և մեծ պատասխանատվությամբ:
Աշխատանքների ընթացքում կամավորներն ամբողջությամբ ինտեգրվել են աշխատանքային թիմին և գործադրել բոլոր ջանքերը՝ նպաստելու երկրի համար կարևոր այս գործառույթն իրականացնելուն: