AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 03.06 – 09.06.2024թ.

10/06/2024

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Հովտային շրջաններում աշնանացան  ցորենը դեռ գտնվել է կաթնային հասունացման, նախալեռնային շրջաններում այն ծաղկել է, լեռնային  շրջաններում հասկակալել է, տեղ-տեղ ծաղկել, գարնանացան գարին գտնվել է  ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման փուլերում։   
Հովտային շրջաններում սկսվել է կորիզավոր պտղատուների հասունացումը:  Խաղողի վազը դեռ ծաղկման փուլում է,  բանաջարանոցային մշակաբույսերը՝ կողային ընձյուղների, տեղ-տեղ ծաղկաբույլերի առաջացման, իսկ ձմերուկը երրորդ տերևի փուլում է։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը,  լեռնային շրջաններում՝ հնդավորների պտուղների ծևավորումը։
Նախալեռնային շրջաններում կարտոֆիլի ծաղկումը ավարտվել է,  եգիպտացորենի մոտ առաջացել է  7-9-րդ տերևները։ Խոտաբույսերի և ծխախոտի դրությունը լավ է և բավարար։
Դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները։