AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 29.04 – 05.05.2024թ.

06/05/2024

Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան  ցորենի հասկակալումը, նախալեռնային շրջաններում՝  աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, իսկ լեռնային  շրջաններում՝ ցողունակալումը։
Արարատյան դաշտում շարունակվել է ծիրանենու և դեղձենու պտուղների աճն ու զարգացումը։
Հովտային շրջաններում  շարունակվել, նախալեռնային շրջաններում սկսվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը։  
Նախալեռնային շրջաններում առաջացել են կարտոֆիլի ծիլերը, լեռնային շրջաններում շարունակվել է կարտոֆիլի ցանքը։
Մայիսի 4-5-ին Արագածոտնի և Կոտայքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում դիտված կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին։ Վնասների մասին տեղեկատվությունը ճշտվում է։