AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (15-20.04.2025թ.)

Ուշադրություն
Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին ժամանակ առ ժամանակ , 20-ին երեկոյան ժամերին սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերը, 20-ի ցերեկն` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2- 5մ/վ: Ապրիլի 15-16-ին առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 16-ի   բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        28°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա            -1.6°C (1980թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       12.7°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին