AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (23.12-28.12.2024թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում են տեղումներ։

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին արևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի դեկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     11.3°C (2009թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա          -15°C (1956թ.)   
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    -1.4°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին