AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (01-06.11.2024թ.)

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 1-2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-6-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի նոյեմբերի 02-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      21.7°C (1960թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             0.3°C (2016թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      9.8°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին