AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (11-16.10.2024թ.)

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ին, 15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ին, 15-16-ին առանձին շրջաններում, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը կնվազի 4-8, 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի հոկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      27.2°C (2002թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա              1.2°C (1957թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     14.8°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին