AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (09-14.10.2024թ.)

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի հոկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      30.1°C (2003թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա              2.2°C (1957թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     14.9°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին