AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (18-23.09.2024թ.)

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 18-ին, 22-23-ին երեկոյան ժամերին, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 19-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      32.7°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա              5.0°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      19.6°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին